Ղազախստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ղազախստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում իր ելույթի ժամանակ շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ. «Ցանկանում եմ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթելու և ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ հետագա պատասխանատու գործունեության մեջ»։