Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել

Սեպտեմբերի 20-ին` ժամը 12։42-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում խոտածածկույթ է այրվում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

Սեպտեմբերի 19-ին Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Այս մասին գրում է «Ակոսը»։ Նա Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել էր, նրան հոսպիտալացրել էին։ Կիրակոսյանի մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում։

Մատաղացու գառան պարանոցին կապված կարմիր-կանաչ ժապավեն. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է. «ՄԱՏԱՂԱՑՈՒ ԳԱՌԱՆ ՊԱՐԱՆՈՑԻՆ ԿԱՊՎԱԾ ԿԱՐՄԻՐ-ԿԱՆԱՉ ԺԱՊԱՎԵՆ․․․ 2026 թ. սեպտեմբերի 18-ին, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ի նախօրյանկին, Վիսբադենի համալսարանում Նիկոլ Փաշինյանը Հեսսեյան խաղաղության մրցանակ է ստանում։ Նա վերցնում է «մրցանակն» ու հայտարարում, որ այդ մրցանակին հավասարապես արժանի է նաև Ալիևը։ Սեպտեմբերի 19-ը Արցախում Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացրած էթնիկ … Read more

Ամենամասշտաբային հարձակումը․ ՌԴ-ի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ

Ռուս զինծառայողները հետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ Մոսկվայի վրա իրականացված ամենամասշտաբային հարձակումը։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Երեկվանից ի վեր բոլոր սահմանագծերում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ։ Դրանցից 450-ը՝ Մոսկվային մոտենալիս։ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են խափանել Պետդումայի ընտրությունները, սակայն դա նրանց չի հաջողվել»,- գրել է քաղաքապետը «Մաքս» հարթակում։ … Read more

Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին՝ Դիմիտրով բնակավայրի վարչական տարածքում, բախվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատարները, ինչի հետևանքով նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ … Read more

Հայաստան կայցելի Չինաստանի պատվիրակությունը

Սեպտեմբերի 21-24-ը Հայաստան կայցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լոու Ցինծյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու մասին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին հանձնարարվել է ընդունել չինական պատվիրակությանը։

Դայակը ծեծի է ենթարկել երեխային․ նա ազատվել է աշխատանքից

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից արձագանքել են մամուլում հրապարակված լուրերին, ըստ որոնց՝ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի: «Դեպքը տեղի է ունեցել շաբաթներ առաջ, դեպքը նկատել և անմիջապես իրավապահներին հաղորդում է ներկայացրել Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրինությունը։ Հրապարակման մեջ հիշատակված դայակը ազատվել է աշխատանքից, իսկ կատարվածի քրեաիրավական գնահատականը գտնվում է իրավապահ … Read more

Պատմական վրացական Սաինգիլո շրջանում հաղորդում են Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ իրականացվող հողային աշխատանքների մասին

Պատմական վրացական Սաինգիլո շրջանում՝ ներկայիս Ադրբեջանի տարածքում, տեղացիները հաղորդում են Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ իրականացվող հողային աշխատանքների մասին։ Նրանց խոսքով՝ հողը փորվել է եկեղեցու հիմքի արտաքին և ներքին հատվածների երկայնքով։ Տարածվող լուսանկարներում նույնպես երևում են շինության շուրջ կատարված աշխատանքները։ Սաինգիլոն պատմամշակութային վրացական շրջան է ներկայիս Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանի սահմանին։ Վրացական պատմական ավանդույթի մեջ այս … Read more

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր ժամանակ առ ժամանակ, սեպտեմբերի 21-24-ին` կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Ըստ կանխատեսումների՝ այսօր Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է … Read more

Դաշնակցությունը քո ելույթով չի ստեղծվել, որպեսզի քո ելույթով էլ վերանա. Իսակ Յունանեսյանը՝ Արման Եղոյանին

Արման Եղոյան, Այն, որ խորհրդարանի պատահականորեն հայտնված մի պատգամավոր, ինչպիսին դու ես, խոսում է Դաշնակցությունը հայ քաղաքական մտքից «արմատախիլ անելու» մասին, ավելի շատ ոչ թե քաղաքական ուժի, այլ պատմության և հայ ժողովրդի առջև պատասխանատվության ենթարկվելու մտահոգության ու վախի արտահայտություն է։ Դաշնակցությունը քո ելույթով չի ստեղծվել, որպեսզի քո ելույթով էլ վերանա։  Դա մի պատմություն է, որը … Read more