Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

Սեպտեմբերի 19-ին Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Այս մասին գրում է «Ակոսը»։

Նա Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել էր, նրան հոսպիտալացրել էին։ Կիրակոսյանի մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում։

Leave a comment