Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի … Read more

Դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են սկզբունքներն ու մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության․ Բաց նամակ՝ օկուպացված Արցախ այցելած Գրոնոյին

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ (ԵՄՀՆ) Մագդալենա Գրոնոյին՝ խոր հիասթափություն հայտնելով վերջինիս մասնակցությանը Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին՝ դեպի օկուպացված Արցախ։ Բաց նամակում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը խստորեն դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրված ցուցադրությանը՝ նշելով․ «Ինձ համար, որպես ԵՄ … Read more

Դատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին

Փարիզի վերաքննիչ դատարանը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին պարտավորեցրել է 60 հազար եվրո վճարել իր նախկին ակումբին՝ ՊՍԺ-ին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։ Նշվում է, որ այս գումարը փոխհատուցում է 2025 թվականին փարիզյան ակումբի բանկային հաշիվների վրա դրված կալանքի դիմաց։ Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ-ից «Ռեալ» է տեղափոխվել 2024 … Read more

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին ու Հաքան Ֆիդանը չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, փոխանցում է Mehr-ը։ Ինչպես հայտնել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, Արաղչին թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցն անցկացրել է Պեկին կատարած այցի ընթացքում։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։ Զրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Վազգեն Ա Վեհափառը Հ. Քաջազնունու «Հ.Յ.Դ-ն անելի չունի այլևս»-ի մասին․ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. Վազգեն Ա Վեհափառը Հ. Քաջազնունու «Հ.Յ. Դաշնակցությունն անելի չունի այլևս» մասին: Ուղղակի կարդացեք. «Երբ հայ մարդու մեջ քաջազնունիականությունը այլասերվեց, դարձավ ամեն ինչ ժխտող, հակադաշնակցական և ապազգային՝ իր զանազան ձևերով ու անուններով, իսկ երբ հայ մարդու մեջ հակաքաջազնունիականությունը այլասերվեց, այն դարձավ հայաստանատյաց կամ պարզապես … Read more

Կարելի է սիրել կամ ատել ՀՅԴ-ին․ բայց անողը պետք է արժանիքներ և գիտելիքներ ունենա․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ կալանավայրից. «ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Կարելի է սիրել կամ ատել ՀՅԴ-ին։ Կարելի է ընդունել կամ չընդունել ՀՅԴ գաղափարախոսությունը։ Կարելի է փառաբանել Սարդարապատի հերոսամարտը և քննադատել Սևրի դաշնագրին միանալը։ Կարելի է հիանալ Առաջին Հանրապետության ղեկավարների անձնազոհությամբ և մատնանշել նրանց կատարած սխալները։ Այս ամենը կարելի է անել, … Read more

Եթե Հովհաննես Քաջազնունին ապրեր այսօր, ապա իր զեկույցը կվերավերնագրեր այսպես. «Հայ հեղափոխական դաշնակցությունը դեռ շատ անելիքներ ունի»․ Mediahub.am

Mediahub.am-ը գրում է․ «Այս օրերին ՀՅԴ-ի շուրջ ծավալվող քննարկումները նոր չեն ու ակունքները գալիս են դեռևս նախընտրական քարոզարշավից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր «եռագլուխ հրեշին» գլխատելու մասին։ Մի գլուխը ըստ էության «գլխատված է», ի դեմս Բարգավաճ Հայաստանի, բնականաբար հաջորդը պետք է լինի «Հայաստան» դաշինքը, որի հիմնական կորիզը խոշոր հաշվով ՀՅԴ-ն է։ Բնականաբար ՀՅԴ-ի վրա իրականացվող … Read more

ՌԴ-ն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել։ Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն։ Փոխանակումը տեղի է ունեցել ուկրաինա-բելառուսական «Նովայա Գուտա» անցակետում: Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել 252 զոհվածների մարմին, Ուկրաինան ՝ 23 զոհված զինծառայողների մարմին։

Դատախազն առաջարկեց երկարացնել Մարտուն Գրիգորյանի կալանքը ևս երեք ամսով

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը: Հանրային մեղադրողը պահանջեց, որպեսզի Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգվի երեք ամսով: Մարտուն Գրիգորյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատարանին առաջարկեց կիրառել ավելի մեղմ խափանման միջոցներ՝ նշելով, որ Մարտուն Գրիգորյանը կկարողանա վճարել մինչև հինգ միլիոն դրամ գրավ:

Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են թուլացնել Ռուսաստանի և Իրանի դիրքերը

ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամների խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։ «ԱՄՆ-ն ու Եվրոպան, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ռազմավարական առումով շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի առավելագույն թուլացմամբ և … Read more