8-ամյա երեխային դպրոցում հոգեբանը և դասղեկը պարբերաբար բուլինգի են ենթարկել

Սեպտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա տղամարդը և հայտնել, որ իր 8-ամյա որդուն, ով սովորում է Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներից մեկի 3-Ե դասարանում, դպրոցի հոգեբանը և 3-Ե դասարանի դասղեկը պարբերաբար բուլինգի են ենթարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայրը ոստիկաններին հայտնել է նաև, որ նշված անձինք … Read more

«Լավ աշխատելու համար» նախագահի, վարչապետի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը զգալիորեն կբարձրանան

Վարչապետի, փոխվարչապետների, նախագահի, ԱԺ պատգամավորների, դատարանների նախագահների, գլխավոր դատախազի և մի քանի հարյուրավոր այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան՝ որոշ դեպքերում գրեթե կրկնապատկվելով։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Նոր կարգավորումներով նախագահի բազային աշխատավարձի (83200 դրամ) գործակիցը … Read more

Սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում

Սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հ.17 շենքի դիմացի հատվածում կկատարվի 1.11 հորիզոնական գծանշում, իսկ 4/6, 13 և 17 հասցեների հարակից ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը, կտեղադրվեն 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և կգծանշվի 1.4 ճանապարհային գծանշում:

ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահին

Միացյալ Նահանգները մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով անանուն աղբյուրի։ Գործակալության փոխանցմամբ՝ առանձին հայտարարության մեջ, որտեղ Աբբասի անունը չի հիշատակվում, ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է, որ մուտքի արտոնագրեր չի տրամադրի Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) անդամներին … Read more

Իրանի ժողովուրդը թույլ չի տվել արտաքին ուժերին պարտադրել իրենց կամքը. Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի (ԱԱԳԽ) քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, ելույթ ունենալով լայնամասշտաբ ռազմական դիմակայության մեկնարկից 200 օր լրանալու կապակցությամբ հղված ուղերձով, հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը ցուցաբերել է աննախադեպ տոկունություն և թույլ չի տվել արտաքին ուժերին պարտադրել իրենց կամքը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն: Ռեզային նշել է, որ անցած 200 օրերը դարձել են պատմական սահմանագիծ, որը թույլ … Read more

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հավելավճար կստանան

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հավելավճարներ կստանան։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։ Մասնավորապես, սահմանվել է նրանց աշխատանքային ստաժի համար հավելավճար հետևյալ չափերով՝ պաշտոնավարման 2–րդ տարում՝ 20 տոկոսի չափով, 3-րդ տարում՝ 35 տոկոսի չափով, 4-րդ տարվանից սկած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավել չափով: … Read more

Գայլերի հարձակման հետևանքով Ծաղկունքում 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով մեծ թվով գառներ, այդ թվում՝ մայրացու ու ոչխարներ են սատկել։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ … Read more

Իշխանությունն ասում է՝ հանուն ադրբեջանական քմահաճության՝ պատրաստ ենք զիջել, կորցնել և ուրանալ. Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխող ուժի ոչ պատահական պատգամավորներից մեկը հայտարարել է, թե «Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոցի. դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի»: Ի դեպ, առաջ ընկնելով՝ ասեմ, որ սա ոչ միայն սահմանային հնարավոր միջադեպերին է վերաբերվում, այլև քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հակազդեցությանը: Պարզ ասած՝ իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ … Read more

Միլիոնավոր դրամներ՝ թափառող կենդանիների ստերջացման համար. ինչպե՞ս են համայնքները վերահսկում դա․ «Հետք»

«Հետք«-ը գրում է. «Համայնքներն ամեն տարի միլիոնավոր դրամներ են հատկացնում թափառող կենդանիների ստերջացման համար։ Շները շարունակում են ոհմակներով շրջել, բնակիչները շարունակում են բողոքել։  Հարցեր են առաջանում ոչ միայն մրցույթներով իրականացվող ստերջացման արդյունավետության, այլև այդ ծառայությունների պատշաճ մատուցման վերաբերյալ։ «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ն հանրային հսկողության շրջանակում ուսումնասիրել է թափառող կենդանիների ստերջացման համայնքային գնումները։ ՀԿ-ի նախագահ Թերեզա Գալստյանի փոխանցմամբ՝ … Read more