Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ ասուլիս կկայանա․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների և այլ հարցերի առնչությամբ խոստացված մամուլի ասուլիսը կկայանա ուրբաթ օրը (20.02.2026), ժամը 12։00-ին, «Իբիս» հյուրանոցի 2-րդ հարկի կոնֆերենս սրահում։ Հասցեն՝ Հյուսիսային պող., 5/1 շենք։ Իսկ մինչ այդ կարճ անդրադառնամ քննչական կոմիտեի պնդմանը, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ տեսագրության մեջ երևացող տղամարդն Արշակ … Read more

Կրակոցներ՝ Երևանում. կա 10 վիրավոր.դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից արձակված պարկուճներ

Այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխի վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Ինչպես դեպքի … Read more

Դիարբեքիրի քաղաքապետարանը կկազմակերպի «Ամեդի խաղաղության հանդիպումներ» խորագրով քննարկումը

Դիարբեքիրի քաղաքապետարանի առաջնորդությամբ փետրվարի 22-ին կկազմակերպվի Ամեդի խաղաղության հանդիպումներ» խորագրով քննարկում։ Հանդիպմանը կմասնակցի և ելույթ կունենա նաև տեղի Հայ բողոքական համայնքի հոգևոր առաջնորդը։ Այս մասին, www.akunq.net–ի փոխանցմամբ, հայտնում են թուրքալեզու լրատվամիջոցները։ Աղբյուրի համաձայն՝ այս հանդիպման քննարկումների առանցքում կլինի տարբեր կրոնների և հավատքների ներկայացուցիչների դերը խաղաղության կառուցման հարցում։ Ըստ այդմ՝ այս անգամվա քննարկումը կկրի «Կրոններն ու հավատքները … Read more

Վերացվեց Սերժ Սարգսյանի՝ երկրից չբացակայելու արգելքը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։  Դատարանից նշել են, որ խափանման միջոցը վերացվել է դատախազությանը պարտավորեցնելու միջոցով։ «Քանի որ դատավորը փոխարինող է եղել, այդ պատճառով նա չէր կարող ինքնուրույն վերացնել խափանման միջոցը։ Դատավորը պարտավորեցրել է … Read more

Եկեղեցու ներքին կյանքին միջամտած դատավորների քրեական պատասխանատվության հարցը կբարձրացվի. փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․ «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանին, դատավոր Սիմա Աբովյանին և դատավոր և ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը մոտ ապագայում բարձրացվելու է: Այս դատավորներն իմ կարծիքով ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածում նշված արարքն են կատարել: Ըստ այդ հոդվածի՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային … Read more

Ռուսական զորքը 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Կրինիչնոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Կրինիչնոյեն վերահսկողության տակ է վերցվել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից: Ըստ հաղորդագրության` «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումներն էլ վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Խարկովկա բնակավայրը:

Ժնևում ավարտվել են Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Ժնևում ավարտվել են Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները: Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին լրագրողների հետ զրույցում դրանք անվանել է ծանր, բայց գործնական:  Նրա խոսքով՝ նոր հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս։