Թրամփը տապալել է հարևան երկրներին ուղղված Իրանի նախագահի բարեկամական ժեստը. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին քննադատել է Վաշինգտոնի արձագանքը նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ հարևաններին պարզած բարեկամության ձեռքին՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե անմիջապես մերժել է այդ ժեստը, հայտնում է Press TV-ն։ «Նախագահ Փեզեշքիանի պատրաստակամությունը տարածաշրջանում լարվածության նվազեցմանը՝ պայմանով, որ մեր հարևանների օդային տարածքը, տարածքն ու ջրերը չեն օգտագործվի իրանցի ժողովրդի վրա հարձակվելու համար, … Read more

Ի՞նչ է իրականում քննարկվել Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նիստում

2026 թ. մարտի 3-ին 24news.am կայքում հրապարակվել է «Իշխանությունը «Արևմտյան Ադրբեջան»-ին վերաբերող քարտեզը Պատմության ինստիտուտ է մտցրել, տապալվել է» վերնագրով լրատվություն, որում ամբողջապես խեղաթյուրված է ներկայացվել 2026 թ. փետրվարի 25-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նիստում քննարկված հարցը։ Նշված նիստում, ի շարս այլ հարցերի, քննարկվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած … Read more

Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ 6-ամսյա լայնամասշտաբ պատերազմի. ԻՀՊԿ

ԻՀՊԿ ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ալի Մոհամադ Նայենին հայտարարել է, որ երկրի հզոր զինված ուժերը լիովին պատրաստ են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ վեց ամիս տևողությամբ լայնամասշտաբ պատերազմի, հայտնում է Mehr-ը։ Շաբաթ ուշ երեկոյան հեռուստատեսային ելույթի ժամանակ բրիգադի գեներալ Ալի Մոհամադ Նայենին պատմել է մարտի դաշտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին և կանխատեսել ռազմական գործողությունների զարգացումը։ «ԱՄՆ … Read more

Ձեր աշխատասիրությամբ, համբերությամբ մեծ ներդրում ունեք բոլոր ոլորտներում. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մարտի 8–ի կապակցությամբ, որում նշված է. «Այս օրը լավագույն առիթն է մեկ անգամ ևս արտահայտելու խորին երախտագիտություն ու հարգանք Ձեր հանդեպ։ Ձեր աշխատասիրությամբ, համբերությամբ ու ստեղծարարությամբ մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Թող Ձեր ընտանիքները լցվեն ջերմությամբ: Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ և լուսավոր օրեր»։

Իրանի քարտեզը կարող է փոխվել պատերազմի ավարտից հետո․ Թրամփ

Իրանի քարտեզը կարող է փոխվել պատերազմի ավարտից հետո։ Այս մասին Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես դա չեմ կարող ասել ձեզ։ Հավանաբար՝ ոչ», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանի տարածքային սահմանները կմնան նույնը հակամարտության կարգավորումից հետո։

Իրանի ռազմավարական ուժը. ռազմական նորարարություն, տնտեսական լծակ և հանրային վճռականություն

Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իրական ուժը ավելին է, քան պարզապես առաջադեմ զենքերը կամ հսկայական բյուջեները: Հորմուզի նեղուցում Իրանի գործողությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են ռազմավարությունը, նորարարությունը և հանրային միասնությունը փոխել ուժերի հավասարակշռությունը, մարտահրավեր նետել Արևմուտքին և ազդել համաշխարհային շուկաների վրա: Հորմուզի նեղուցում, որը կարևորագույն համաշխարհային էներգետիկ երթուղի է, իրանական անօդաչու … Read more

Իրանի ԻՀՊԿ հայտարարությունը` ուղղված Ադրբեջանին

Իրանի ԻՀՊԿ-ի հետ ասոցացվող տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ երկրի ԶՈՒ-ն պահանջել է Ադրբեջանից հեռացնել իր տարածքից իսրայելական ներկայությունը, հակառակ դեպքում այն դառնալու է իրենց թիրախը։ «Մենք ունենք հստակ կոորդինատները, թե որտեղ են թաքնվում «Մոսսադ»-ի և ԿՀՎ-ի գործակալները, թե որ բունկերներում և հյուրանոցներում են նրանք։ Քանի դեռ ուշ չէ, վտարեք նրանց ձեր երկրից։ Մեր թիրախը … Read more

«Մեծ քաղաքականություն». փոդքասթ` Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ Ագնեսա Խամոյանը և Աննա Գրիգորյանը փոդքասթ են նկարահանել՝ «Մեծ քաղաքականություն» խորագրով։ Մանրամասն տեսանյութում

Տեղումներ, բուք․ ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, … Read more

ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում. ՀՀ ԱԳՆ

ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է: Քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։ Ներկայումս ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները: Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան: