ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մարտի 8–ի կապակցությամբ, որում նշված է.
«Այս օրը լավագույն առիթն է մեկ անգամ ևս արտահայտելու խորին երախտագիտություն ու հարգանք Ձեր հանդեպ։ Ձեր աշխատասիրությամբ, համբերությամբ ու ստեղծարարությամբ մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Թող Ձեր ընտանիքները լցվեն ջերմությամբ:
Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ և լուսավոր օրեր»։