Նախընտրական զորահանդես՝ մի նպատակով․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեսաուղերձ է հրապարակել, որում մասնավորապես ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, օրեր առաջ վարչախմբի պարագլուխը հայտարարեց, որ մայիս ամսին կազմակերպելու է զորահանդես։ Զորահանդեսն ինքնին կարևոր նշանակություն ունի, եթե այդ զորահանդեսը կազմակերպում ես քո ժողովրդի և բանակի մարտական ոգին բարձրացնելու համար, եթե այդ զորահանդեսը կազմակերպում ես թշնամուն ուղերձ հղելու, որ ունեմ բանակ, … Read more

Գործ ունենք 18 տարեկան պայծառագույն երեխեքի հետ. վաղը 72 ժամը լրանում է. սպասենք. Վարդուհի Էլբակյան

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով ձերբակալված դպրոցականների դասընկերների ծնողներն այսօր ակցիա են իրականացնում Ներքին գործերի նախարարության դիմաց՝ ի աջակցություն տղաների։ Լրագրողների հետ զրույցում Դավիթ և Միքայել Մինասյանների պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ տղաներն ունեն կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում ընթացած պատարագից հետո իրավիճակը լարվել է։ Պատարագին … Read more

Մսի շուկայի աճը. արոտավայրերի կրճատումն ազդում է գների վրա

Հայաստանում սպառողական շուկան բախվել է նոր գնաճային ալիքի։ Տավարի մսի գները վերջին օրերին աճել են մոտ 1000 դրամով մեկ կիլոգրամի հաշվով, ինչը պայմանավորված է առաջարկի պակասով։ Վաճառողների խոսքով՝ ներկայումս ֆերմերները չեն կարողանում բավարարել պահանջարկը՝ արտադրության սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Միևնույն ժամանակ ֆերմերներն ընդգծում են, որ խնդիրը միայն կարճաժամկետ չէ և ունի կառուցվածքային հիմքեր։ Նրանց տվյալներով, Ղարաբաղյան … Read more

Չեն թողել, որ աղոթեն, հետո էլ ձերբակալել են, երբ փորձել են պաշտպանել իրենք իրենց․ համադասարանցիներ

«Մոտիկից ցանոթ լինելով եղբայրներին՝ ես չեմ պատկերացնում, թե ինչ տիպի պետք է մարդիկ եկեղեցում կոնֆլիկտ հրահրեին, որպեսզի նրանք այդպիսի բան անեին: Նրանք այն մարդիկ են, որոնք կյանքում չէին կռվի ամենամեծ թե փոքր թեմայով»,- ՆԳՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց երեկ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրների համադասարանցին: Նա ընդգծեց, … Read more

Փաշինյանի թիկնապահները հրելով Դավիթի ծնոտին էին խփել․ դպրոցի ծնող

Երեկ եկեղեցում, Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի ժամանակ, թիկնապահներից մեկը հարվածել է պատարագին ներկա զույգ եղբայրներից մեկին՝ Դավիթ Մինասյանին, Դավիթը հարվածի հետ կապված դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել: Այսօր ՆԳՆ-ի դիմաց  փաստաբանի հետ բողոքի հավաքին մասնակցում էին նաև ձերբակալված եղբայրների դասընկերներն ու նրանց ծնողները: «Թող մի պաշտոնյա, հենց Լուսինե Բադալյանը, մի հատ հանդիպում կազմակերպի տղաների հետ իր բոբիկ … Read more

Սխալ պահին սխալ տեղում են երեխեքը հայտնվել. աչքերիս չէի հավատում. Դավիթի համադասարանցու մայր

Եկեղեցու միջադեպով ձերբակալված դպրոցականների դասընկերների ծնողներն այսօր ակցիա են իրականացնում Ներքին գործերի նախարարության դիմաց՝ ի աջակցություն տղաների։  

Ձերբակալված աշակերտները հավատավոր երեխաներ են․ անգամ ՁՊՎ-ում իրենց աղոթագրքերն են ուզել․ փաստաբան

«Երեխաները որևէ կուսակցության, որևէ պատգամավորի, պաշտոնատար անձի, ընդդիմության ներկայացուցչի հետ ընդհանրապես կապ չունեն»,- երեկ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրների հարազատների՝ ՆԳՆ-ի դիմաց իրկանացրած ակցիայի ժամանակ ասել է եղբայրների փաստաբանը: Նա ընդգծեց, որ եղբայրները յուրաքանչյուր շաբաթ՝ կիրակի օրերին գնում են պատարագի: «Շատ հավատավոր երեխաներ են: Նրանց ձեռքում աղոթագրքեր են … Read more

Տաշիք-տաշիք, սարքիք շագրենու կաշի, հիմա բրիլոկ արած, դոշիդ խփած ման ես գալիս. մեզ զիջումներով ապահովված խաղաղություն պետք չի. արմավիրցին՝ Փաշինյանին

Տաշիք-տաշիք, սարքիք շագրենու կաշի, հիմա բրիլոկ արած, դոշիդ խփած ման ես գալիս. մեզ զիջումներով ապահովված խաղաղություն պետք չի. արմավիրցին՝ Փաշինյանին Մանրամասն՝ տեսանյութուն:

Առաջին փախածն ինքն է, մարտի 1-ին հրաման էր տալիս, ժողովուրդը առաջ էր գալիս, ինքը փախնում էր. արմավիրցին՝ Փաշինյանին

Առաջին փախածն ինքն է, մարտի 1-ին հրաման էր տալիս, ժողովուրդը առաջ էր գալիս, ինքը փախնում էր. արմավիրցին՝ Փաշինյանին Մանրամասն՝ տեսանյությում: