Երեկ եկեղեցում, Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի ժամանակ, թիկնապահներից մեկը հարվածել է պատարագին ներկա զույգ եղբայրներից մեկին՝ Դավիթ Մինասյանին, Դավիթը հարվածի հետ կապված դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել: Այսօր ՆԳՆ-ի դիմաց փաստաբանի հետ բողոքի հավաքին մասնակցում էին նաև ձերբակալված եղբայրների դասընկերներն ու նրանց ծնողները:
«Թող մի պաշտոնյա, հենց Լուսինե Բադալյանը, մի հատ հանդիպում կազմակերպի տղաների հետ իր բոբիկ վիճակից ամոթով հետ կվերադառնա: Դավիթի գործողությունն անկանոն շարժման հետևանք է եղել, որովհետև Դավիթին հրելով՝ ծնոտին են խփել»,- լրագրողներին ասաց Դավիթի դասընկերոջ մայրը: