Ավտոբուսի վարորդին դանակահարած անձը եղել է ոչ սթափ

Երևանի թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, ոչ սթափ վիճակում է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին»,- ասաց Սարգսյանը։ Ձեռնարկվում են միջոցառումներ … Read more

Պրոռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում քննարկվում է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանի լիազորությունները կասեցնելու հարցը։ Արդյոք նախաքննական մարմինն ու դատախազությունը կկասեցնե՞ն պրոռեկտորի լիազորությունները, թե՞ թույլ կտան, որ նա շարունակի աշխատել՝ կհետևենք քննության ընթացքին։ Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պրոռեկտորը և քրեական վարույթով անցնող մեղադրյալները, նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով, … Read more

Իրանը չի մասնակցի բանակցություններին մինչև իր պայմանները չբավարարվեն

Ծովային շրջափակման հարցը բանակցությունների համար շատ լուրջ խոչընդոտ է, և այդ հարցը ներկայացվել է պակիստանցի միջնորդի ուշադրությանը, որն այսօր հայտարարել է, որ այն քննարկել է Թրամփի հետ, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։ Ծովային շրջափակման հարցից զատ, հաղորդագրությունների փոխանակման մեջ նշվում է ամերիկացիների չափազանց մեծ պահանջների մասին, որոնք ապագա բանակցությունների հստակ հեռանկարի մասին չեն վկայում։ Հետևաբար, իրանական պատվիրակությունը … Read more

Փաշինյանն արդեն վաղուց չի կարողանում գեներացնել փողոցը. Նարեկ Կարապետյան

Փաշինյանն արդեն վաղուց է, ինչ չի կարողանում գեներացնել փողոցը:  Այս մասին Արմենիա» հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «միջոցառումներին»՝ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Մարդիկ դուրս չեն գալիս նրա համար։ Դա ցուցիչ է, որ նա իրական վստահության կորուստ ունի»,- ասել է Կարապետյանը։  

ChatGPT-ի և Gemini-ի աշխատանքում խափանումներ են արձանագրվել

ChatGPT և Gemini հարթակների աշխատանքում խափանումներ են արձանագրվել աշխարհի տարբեր երկրներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են OpenAI ընկերությունն ու Downdetector հարթակը։ «Ապրիլի 20-ին դադարել են աշխատել ChatGPT և Codex արհեստական բանականության հարթակները։ Մենք պարզում ենք խափանումների պատճառը»,- նշել է OpenAI ընկերությունը։ Համացանցի օգտատերերը Downdetector հարթակում միաժամանակ դժգոհել են Google ընկերության Gemini բոտի աշխատանքային խափանումներից։ «API … Read more

Մինչև մարդկանց աչքերի մեջ չերևացող փուշը տեսնելը, ձեր աչքի մեջից պարգևավճարային գերանը հանեք. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

ԲՀԿ անդամ, քաղաքագետ Արման Աբովյանը պատասխանել է Ռուբեն Ռուբինյանին` ընտրակաշառքի թեմայով։ «Ռուբեն Ռուբինյանը ոգևորված խոսում էր ընտրակաշառքների մասին՝ կոչ անելով, որ իրենց տեղեկացնեն, թե ով է ընտրակաշառք բաժանում, և նաև որոշ վիրավորական արտահայտություններ էր անում։ Մեկը լինի՝ պարոն Ռուբինյանին հարցնի․ պարոն Ռուբինյան, իսկ ընտրություններից առաջ աշխատավարձերի բարձրացումը, պարգևավճարների բաժանումը, ընտրությունների նախօրեին տարբեր միջոցառումների համար մարզպետների … Read more

Բեռնար Անդրեասյանը փրկել է նաև իմ կյանքը. բանտարկությունից ազատվելուց հետո մեկնել էի Փարիզ. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆրանսահայ բժիշկ Բեռնար Անդրեասյանի մահվան կապակցությամբ ցավակցությունն է հայտնել. «Մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանը, ինչի կապակցությամբ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ցավակցական խոսքով, ընդգծելով, մանավանդ, վերջինիս կատարած հսկայական աշխատանքը Հայաստանում եւ Ղարաբաղում, ինչպես նաեւ հարյուրավոր բարդագույն վիրահատություններ կատարելու փաստը։ Իմ կողմից պարտքս եմ համարում ավելացնել, որ պարոն Անդրեասյանը … Read more