Սերբիան կաջակցի Ուկրաինային Եվրամիության ճանապարհին. Վուչիչ


Սերբիան կաջակցի Ուկրաինային Եվրամիության ճանապարհին՝ Վոլոդիմիր Զելենսկու հետ Բելգրադում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը։


Նա հույս է հայտնել, որ Կիևը հնարավորինս արագ կավարտի բանակցային բոլոր ուղղությունները, որոնք անհրաժեշտ են Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների առաջխաղացման համար:


Սերբիան ևս Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ունի, որը ստացել է 2012 թվականին։ Բելգրադն անդամակցության հայտ է ներկայացրել 2009 թվականին, անդամակցության շուրջ բանակցությունները շարունակվում են:

Դիտումների քանակ3

Leave a comment