Սուրբ Աստվածածին եկեղեցին կարելի է ասել՝ աչքիս առաջ կառուցվեց. ադրբեջանցի վիժվածքները քանդել են․ երևի դա էլ իրենց նվերն էր Փաշինյանին. Խաչատրյան

Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «Ստեփանակերտում, որպես կանոն, Park Hotel Artsakh-ում էի իջևանում։ Զանգում է Դավթին, ասում էի՝ կարմիր խալին փռեք։ Հյուրանոցի դիմացի մայթին Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին էր։ Կարելի է ասել՝ աչքիս առաջ կառուցվեց։ Շինարարությունը բավականին երկար տևեց։ Մի որոշ ժամանակ նույնիսկ ընդմիջվել էր, կամ շատ դանդաղ էր … Read more

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia

Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամը հայտարարություն է տարածել․  «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը, որը պետական մակարդակով իրականացվող վանդալիզմ է, մշակութային ցեղասպանության հերթական դրսևորում։ Միաժամանակ դատապարտում ենք պաշտոնական Երևանի մեղսակից լռությունը, իրավական քայլեր չձեռնարկելու անհեռատես քաղաքականությունը՝ Ադրբեջանի հանցագործությունները թաքցնելու և ներհասարակական խոսույթն ապազգայնացնելու առումով։ Ի լուր աշխարհի՝ Աստծո քրիստոնեական այս … Read more

Անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել․ Նահատակ հերոսի մայրը պահանջում է որդու լուսանկարն այլևս չօգտագործել առանց իր թույլտվության

Yerevan.Today–ին է դիմել 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Արարատ Մանյանի մայրը՝ Վարդուհի Շահումյանը։ Հերոսի մայրը նշում է, որ որդու հիշատակի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորվել, ինչպես նաև խախտվել են նրա հարազատների իրավունքները։ Մասնավորաբար, Երևանի Չարենցի անվան թիվ 67 դպրոցին կից կիսաքանդ և անմխիթար վիճակում գտնվող ջերմատան պատին պատկերվել է Արարատ Մանյանի դիմանկարը: Այն արվել է … Read more

«Վաղը կհանդիպենք քննչականում», «արա ձենդ կտրի», «դու ո՞վ ես, որ քաղաքապետարանի անունից խոսում ես». հերթական լարված իրավիճակը երթուղայինում

«Փաստինֆո»-ն տեղեկացնում է, որ հերթական լարված իրավիճակն է տեղի ունեցել երթուղայինում,այժմ էլ թիվ 29 երթուղին սպասարկող ավտոբուսում։  Ըստ վարորդի քաղաքապետարանի նոր կարգադրության համաձայն միայն ավտոբուսի դիմացի դուռն է բացվում, որպեսզի քաղաքացիները բարձրանան։ Աշխատանքից հոգնած տուն շտապող բնակիչները դրան վրդովմունքով արձագանքեցին, նշելով, որ վճարման սարքն առկա է նաև երկրորդ դռան մոտ և հարմար կլիներ երկու տեղն … Read more

Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը. Ռոբերտ Ամստերդամ

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Բաքվում ապօրինաար գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նամակին․ «Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը: Անհավանական է՝ Բաքվի բանտում անօրինական պահվող … Read more

Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն ջնջում են հայկական հետքը մեր պատմական հայրենիքից. Տեր Գրիգոր աբեղա Մինասյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Գրիգոր աբեղա Մինասյանը գրել է. «Այն, ինչ այս տարիներին տեղի է ունենում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության շուրջ, չի կարելի որակել այլ կերպ, քան քաղաքակրթական ոճիր։ Մինչ միջազգային հանրությունը շարունակում է իր «հավասարակշռված» լռությունը, կարծես ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, առավել ցնցող է ներհայաստանյան այսօրվա քաղաքական մեծամասնության կեցվածքը։ Երբ … Read more

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդդիմություն չէ, իշխանություն չէ. ազգի հոգևոր ողնաշարն է. Արթուր սարկավագ Գևորգյան

Արթուր սարկավագ Գևորգյանը գրել է. «Վերջին շրջանում հաճախակի դարձած պնդումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «քաղաքականացվածության» վերաբերյալ բացարձակապես չեն արտացոլում իրականությունը և նպատակ ունեն խեղաթյուրելու Նրա դարավոր առաքելությունը։ Եկեղեցին երբեք չի եղել և չէ քաղաքական պայքարի կողմ։ Նրա հոգեփրկչական առաքելությունը չի առնչվում աշխարհիկ իշխանության ձեռքբերմանը, այլ ուղղված է ժողովրդի հոգևոր առաջնորդությանը, ազգային արժեքների անաղարտությանը և ինքնության … Read more

Վաղը Նիկոլ Փաշինյանն էլի Գյումրի կգնա. դպրոցում «արտակարգ դրություն» է

Կիրակնօրյա ավտոերթի ու Վարչաբենդի համերգի միջոցով քարոզչական միավորներ հավաքելու տոտալ ձախողված փորձից հետո, 168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վաղը կրկին կմեկնի Գյումրի՝ մասնակցելու 41-րդ դպրոցի բացման արարողությանը, որը Գյումրիի խոշորագույն դպրոցներից մեկն է և գտնվում է Անի թաղամասում: 168.am-ի տեղեկություններով՝ դպրոցի տնօրենը Հայաստան Կարապետյանն է, ով Շիրակի փոխմարզպետ Արտուշ Հովհաննիսյանի կինն է: Առհասարակ Կարապետյանների ընտանիքում դպրոցի տնօրեններ էլի … Read more

Արմինե Մոսիյանի որդին Հայաստանը կներկայացնի Աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում

Մեր արցախցի հայտնի Արամը Շախմատի ակադեմիայում ապրիլի 11-20-ը Հայաստանի պատանիների եզրափակիչ առաջնությանը մինչև 8 տարեկանների խմբում ցուցաբերած արդյունքների շնորհիվ իրավունք ստացավ Հայաստանը ներկայացնելու Աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է բլոգեր Արամ Գևորգյանը։ Արամն արցախցի Արմինե Մոսիյանի որդին է, որի հետ Նիկոլ Փաշինյանը մետրոյում կոնֆլիկտ էր ունեցել։ Մարտի 22-ին մետրոյում Նիկոլ Փաշինյանը երևանյան … Read more

Նրա պայքարն անժամանցելի է. ապրիլի 21-ին ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 61 տարեկան

Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի տարեդարձի առթիվ հերոսի ընտանեկան էջը հրապարակել է նրա բանաստեղծություններից մեկը, որը ներկայացնում ենք ստորև. «Ապրիլի 21-ին ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 61 տարեկան, բայց նա հավերժ մնաց 26․․․ Նրա պայքարն անժամանցելի է․ շարունակողներ եղան, կան և կլինեն բոլոր ժամանակներում, քանի այն ավարտին չի հասցվել․․․ Լուսանկարը՝ CBS-ի․ Գետաշեն, 1991 թ․ գարուն։ Իմ … Read more