Սեյրան Օհանյանն ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել․ Մովսես Հակոբյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» -ը գրում է Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի քննարկման ժամանակ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող ելույթը պատերազմից 6 տարի անց բուռն արձագանքի արժանացավ եւ արդեն քանի օր է՝ քննարկվում է։ Ապրիլի 17-ին Սեյրան Օհանյանը խորհրդարանում որոշեց պատասխանել Փաշինյանի բազմիցս հնչեցրած եւ կառավարության ապրիլի 2-ի նիստից … Read more

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ, եթե խաղաղության համաձայնագիր չհաստատվի։ «Ես կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք հարված հասցնել՝ Իրանի հետ համաձայնագրի բացակայության դեպքում, քանի որ կարծում եմ, որ դա լավագույն մոտեցումն է, բայց մենք պատրաստ ենք։ Զինվորականներն անհամբեր սպասում են գործելուն», – ասել է Թրամփը CNBC-ի … Read more

Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան

Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան. հաղորդում է Իրանի Իսլամական Հանրապետության (IRIB) պետական ​​հեռուստատեսությունը։ Իրանի խորհրդարանի խոսնակի խորհրդական Մահդի Մոհամմադիի խոսքով հրադադարի երկարաձգումը թույլ կտա ԱՄՆ-ին կրկին հարվածել Իրանին։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնին հրամայել է շարունակել Իսլամական Հանրապետության շրջափակումը և պահպանել լիակատար մարտական … Read more

Փաշինյանը շարունակում է արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» -ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Հայ առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ: Պարզապես նախընտրական շրջանում դա ավելի անաղմուկ է անում։ Գրել էինք, որ ՔԿԾ պետի հրահանգով կալանավայրերը սպասարկող հոգեւորականների, մասնավորապես` Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մուտքն է արգելել ՔԿՀ, նա 10 տարուց ավելի այցելել է ցմահ դատապարտյալներին։ ՔԿՀ-ներին կցված հոգեւոր սպասավորներն անվճար … Read more

Այո՛, դավադրnւթյn՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ. Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյան

«Թերևս դժվար է տրամադրել քեզ մեկնաբանելու կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրած անձի արտահայտած մտքի «գոհարները», սակայն չպատասխանելն ավելի մեծ մեղք կդիտվի»,-նշել է Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ արած հայտարարություններին։ Հայր Սուրբն արձագանքում է. « Անձը, ով տարիներ շարունակ մարդկանց մոլորեցրել է, սուտն ու կեղծիքը ճշմարտության տեղ հրամցրել, հասարակության մեջ … Read more

Ի՞նչ խմբագրումներ է արել Սամվել Կարապետյանը ցուցակում․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Սամվել Կարապետյանը, մեր տեղեկություններով, օրերս հանդիպել է իրենց նախընտրական ցուցակում տեղ գտած մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ, զրուցել նրանց հետ, փորձել հասկանալ՝ ովքեր են 36 թեկնածուները, որոնց անունները հրապարակվել են՝ որքանով են արժանի։ Դա, կարելի է ասել, յուրօրինակ ստուգարք է եղել թեկնածուների համար։ Հանդիպումից հետո Կարապետյանը, ըստ … Read more

Պաշտոնական Հայաստանը շարունակում է ցեղասպան Ադրբեջանի լեգիտիմացումը՝ դառնալով հանցակից․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․   «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՆԱՍԵԼԻ ՍԻՆԽՐՈՆ Պաշտոնական Հայաստանը շարունակում է ցեղասպան Ադրբեջանի լեգիտիմացումը, միաժամանակ իր վրայից գցելով պատասխանատվությունն ու դառնալով հանցակից։ Պաշտոնական Հայաստանն ու պաշտոնական Բաքուն անասելի սինխրոնությամբ են աշխատում։ Մեկ տարբերությամբ՝ նփ-ն այս դուետում կատարածուն է՝ Բաքվում և Անկարայում գրված սցենարը կյանքի կոչողը։ Գետնի երեսից … Read more

Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին միասնական ժամերգություն կկատարվի

Արագածոտնի Թեմից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին՝ ժամը 19:00-ին , Արագածոտնի թեմի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում կկատարվի թեմի հերթական միասնական ժամերգությունը: Հավարտ Ժամերգության կկատարվի Բարեխոսական կարգ՝ ի «Յիշատակ մեր սուրբ նահատակների, որոնք Հայոց Ցեղասպանության ընթացքում նահատակվեցին հանուն հավատքի և հանուն հայրենիքի»։  «Հայցում ենք մեր հավատավոր զավակաց ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր … Read more

Վենսի այցն Իսլամաբադ Իրանի հետ բանակցությունների համար անորոշ ժամանակով հետաձգվել է

Սպասվում էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը առավոտյան կմեկնի Իսլամաբադ, սակայն ներկայում նրա պլանները կասեցված են, քանի որ պաշտոնյաները խորհրդակցություն են անցկացնում հետագա քայլերը քննարկելու համար։ Այս նասին հայտնում են CNN-ի աղբյուրները։ New York Times-ն էլ, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնում է՝ Թեհրանը չի արձագանքել ամերիկյան բանակցային դիրքորոշումներին։ Միաժամանակ, ԱՄՆ փոխնախագահի այցը կարող է … Read more

Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն արցախցիներին զգուշացրել է հերթական զեղծարարության մասին. «Զգուշացնում եմ, որ զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բարեգործական գործողություններով զբաղվող բլոգերի անունից (անունը չեմ տալիս, քանի որ տվյալ մարդը մեղք չունի, որ իր անունից են ներկայանում։ Առավելեւս, որ կարող են մեկ այլ մարդու անունից ներկայանալ)։ Հետո շտապեցնում են, առաջարկում ստանալ մեծ գումար։ … Read more