«Խոսնակ»-ը ներազգային ատելություն է քարոզել, ՔԿ-ից ակնկալում եմ արագ արձագանք․ Լիլիթ Գալստյանը՝ Արթուր Պողոսյանին

«Պարոն Պողոսյան, ուղիղ մեկ տարի առաջ իմ դիմումի հիմքով քննչական կոմիտեն վարույթ էր նախաձեռնել «Խոսնակ» լրատվականի նկատմամբ, խոսքը՝ ատելության տարածման մասին է, և իմ դիմումին կցել էի բազմաթիվ դրվագներ, որոնք վկայում էին այդ լրատվականի կողմից, հատկապես Արցախահայությանը թիրախավորելը։ Իմ դիմումին զուգահեռ գիտեմ, որ նաև այլ քաղաքացիներ էին ներազգային ատելության խոսքի տարածման դրվագով դիմել․․․ Անցել է … Read more

Հայաստանում ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ․ բացակա պետությունն այսպես է լինում՝ բոլոր ոլորտներում անտերություն և անպատասխանատվություն․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԱԺ-ում ՄԻՊ 2025 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ  «Առհասարակ դժվար է խոսել մարդու իրավունքներից մի դահլիճում, որն այս հինգ տարիների ընթացքում տեսել է դավաճանություն, անպատժելիություն, բռնության խոսք, բռնության վարք, քաղաքական մշակույթի տոտալ սնանկացում և արժեզրկում: Մի միջավայր, որը պարզապես բացառում է երկխոսությունը։ Դժվար է պատկերացնել, բայց այս դահլիճում, խորհրդարանական … Read more

Բագրատ Սրբազանի ձեռագրով հեղաշրջման թուղթ, պլան կա՞ գրված, թե ՞ ոչ․ Գեղամ Մանուկյանը՝ ՔԿ նախագահին

«Հարգելի հայրենակիցներ, ԱԺ ամբիոնից ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը հենց նոր հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին Հանրայինի եթերում իր արած ձեւակերպումը չի վերաբերվել Բագրատ սրբազանին»,- խորհրդարանում իր վրդովմունքը բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Գեղամ Մանուկյանը ՔԿ պետին էր փոխանցել «18 արդարների գործով» անցնող Բագրատ Սրբազանի հարցերը՝ «2025-ին նոյեմբերի 5-ին ՔԿ ղեկավարը հայտարարել է, որ առկա է … Read more

ՌԴ-ն հատուկ հրավերներ չի ուղարկել. Ուշակովը` Մայիսի 9-ի շքերթի մասին

Մի շարք օտարերկրյա առաջնորդներ իրենք են ցանկություն հայտնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարության օրերին այցելել Մոսկվա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ «Այս տարի մենք հատուկ հրավերներ չենք ուղարկել, սակայն որոշ օտարերկրյա գործիչներ այդ հանդիսավոր օրերին Մոսկվա այցելելու և մեր ղեկավարության հետ Մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու … Read more

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ «Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա Վլադիմիրի Մաքսիմովսկայի՝ Երևանում ցուցաբերած անբարոյական վարքագծի (տարեց ու հիվանդ մարդկանց ծաղրի ենթարկելու, վիրավորելու և հրապարակային բռնություն գործադրելու, ավտոմեքենաները դիտավորյալ վնասելու, Երևան քաղաքի մշակութային արժեքները պղծելու, խանութներում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու) … Read more

«Եթե չներկայանաք, բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ

Վեդիում, այսօր՝ մայիսի 7-ին, ի աջակցություն երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներին հրավիրել են Քննչական կոմիտե։ «Զանգել ասել են, որ եթե չներկայանաք, բերման կենթարկենք»,– NEWS.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Նշենք, որ այս պահին մի քանի բնակիչներ գտնվում են Վեդիի քննչականում։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վեդի համայնքում բնակիչներն այսօր՝ մայիսի … Read more

Ասում էիք՝ «Շուշին ու Հադրութը հետ ենք բերելու», սակայն ամբողջ Արցախը ճանաչեցիք Ադրբեջան. լրագրողը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում պատասխանեց «Իշխանություն» լրատվականի հարցերին՝ անդրադառնալով Արցախի թեմայով իր նախկին հայտարարություններին, քաղաքական դիրքորոշումների փոփոխության վերաբերյալ քննադատություններին, ինչպես նաև էկոպարեկային ծառայության շուրջ վերջին տարիներին տեղի ունեցած աղմկահարույց դեպքերին։ «Իշխանություն» լրատվականը մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Փաշինյանի հայտարարություններն ու հետագա գործողությունները տարբեր, որպես՝ օրինակ բերելով 2021 թվականի նախընտրական քարոզարշավի շրջանակում, Շուշին … Read more

Ֆրանսիայի ԱԳՆ-ն բացառել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը մինչև Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը

Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը չպետք է քննարկվի, քանի դեռ Թեհրանը չի ապաշրջափակել Հորմուզի նեղուցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Նեղուցը ընդհանուր բարիք է մարդկության համար, այն չի կարելի շրջափակել, հարկել կամ օգտագործվել որպես ճնշման լծակ», – RTL ռադիոկայանի եթերում ասել է նախարարը։ «Իրանի դեմ որևէ պատժամիջոցի չեղարկում … Read more

Հարցեր են առաջանում ՀՀ վարչապետի հետ կապված. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը

Արցախի նախկին պետնախարար, Բաքվում շինծու գործով բանտարկված Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի պատասխանի առնչությամբ։ (Փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում) «Ինձ հաջողվեց ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ իմ դիմում- խնդրանքի պատասխանին: Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապես կասեմ՝  անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեզ … Read more

Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը. Զախարովա

Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների հավանությամբ երկիրը տանում են դեպի ագրեսիվ եվրոատլանտյան մեխանիզմներ։  Զելենսկին օգտվել է հայ տանտերերի նման անհասկանալի քաղաքավարությունից, որպեսզի փորձի դուրս գալ քաղաքական մոռացությունից, հնչեցնել իր ռուսատյաց հարձակումները»։