ՌԴ-ի հայտարարած հրադադարից հետո ՀՕՊ ուժերը 264 ուկրաինական ԱԹՍ են խոցել. ՊՆ

Ռուսաստանի հայտարարած հրադադարից հետո հակաօդային պաշտպանության ուժերը 264 ուկրաինական ԱԹՍ են խոցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Մայիսի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 0:00-ից մինչև 7:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները264 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք են ոչնչացրել»,– ասված է հաղորդագրությունում։ ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի, … Read more

Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից․ Արմեն Աշոտյան

«Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք`ստից, կեղծիքից, մեղքերից: Մենք որպես ժողովուրդ շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է: Քան իշխանությունները մեզ պատկերացնում են կամ ընդդիմությունը, այդ թվում` ես, մեզանով էր բացատրում իր անհաջողությունները»,- նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօր մեկնարկած ընտրական քարոզարշավին։ «Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք` հույսի, սիրո, … Read more

Կրեմլը ցավում է, որ ՀՀ-ն շարունակում է փորձել «նստել երկու աթոռի վրա»․ Ուշակով

Երևանը շարունակում է պահպանել հավասարակշռության քաղաքականությունը՝ «նստել երկու աթոռների վրա», – ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջերս տեղի ունեցած բանակցությունները։ «Այս բանակցությունների ընթացքում բոլոր «ես»-երը կետադրված էին։ Ցավոք, … Read more

ԵՄ-ին մինչև հուլիսի 4-ը ժամանակ եմ տալիս առևտրային համաձայնագրի հասնելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հիանալի հեռախոսազրույց է ունեել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։  «ԵՄ-ին մինչև հուլիսի 4-ը ժամանակ եմ տալիս առևտրային համաձայնագրի հասնելու համար։ Համբերատար սպասում եմ, որ ԵՄ-ն կատարի առևտրային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Հակառակ դեպքում՝ մաքսատուրքերը շատ ավելի կբարձրանան»,-գրել է նա՝ նշելով, որ քննարկել են Իրանի հարցը, և ինքը շարունակել … Read more

Այդպես էլ չիմացանք՝ Թրամփը դիմե՞ց, թե՞ չդիմեց Ալիևին հայ գերիներին ազատ արձակելու հարցով․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․ «Երեկ Բաքվում գերության մեջ պահվող Դավիթ Իշխանյանն էր ուղերձ հղել ընտանիքի միջոցով, որտեղ ևս մեկ անգամ հիշեցրել էր մեզ բոլորիս, թե ինչ ապօրինի գործընթացների միջով են իրենց անցկացնում՝ առանց տեսակցելու իրավունքի ու հնարավորության։ Դավիթ Իշխանյանը հայ հանրությանը հիշեցնում էր, որ այս գործընթացը մի ողջ ժողովրդի ու գաղափարի ստորացման ու ոչնչացման … Read more

Բաքվի բանտից Դավիթ Իշխանյանը դիմել է Ձեզ, ինչպե՞ս եք ծրագրում գործել․ Լիլիթ Գալստյանը՝ ՄԻՊ-ին

«Տիկին Մանասյան, վստահ եմ, որ մամուլից տեղյակ եք, երեկ Դավիթ Իշխանյանը, Արցախի Ազգային Ժողովի նախագահը, բանտից դիմել է Ձեզ»,-ԱԺ-ում, խոսքն ուղղելով ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ ներկայացնելով Դավիթ Իշխանյանի նամակից հատվածներ։ «Հարցս, բնական է, վերաբերվում է նամակին։ Ինչպե՞ս եք պլանավորում համակարգել աշխատանքներն Ադրբեջանի օմբուդսմանի հետ․․․ Որո՞նք են Ձեր գործողությունները, … Read more

Բաքվում պահվող հայ պատանդների ընտանիքները պահանջում են հստակ քայլեր

Դավիթ Իշխանյանի և Բաքվում պահվող մյուս պատանդների ընտանիքները պատրաստակամ են Բաքու գնալու՝ իրենց հարազատներին տեսակցելու․ ABC media-ի հետ հարցազրույցում ասել է Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։ «Ոչ միայն Ռուբեն Վարդանյանի ընտանիքն է պատրաստակամություն հայտնել, այլ նաև մենք՝ բոլոր գերիների ընտանիքները, պատրաստակամություն ենք հայտնել գնալու: Այժմ համապատասխան մարմինների հետ քննարկում ենք այդ թեման»,- ասել է Արմեն Իշխանյանը։ Իշխանյանի ընտանիքը … Read more

Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը լուսանկար է հրապարակել՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրություններից մեկին․ «Այս նախագիծը ընդունելուց հետո օնլայն կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում: Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող, ընտանիքներ քանդող ու անեծքի արժանացող այս նախագծի հեղինակը: Տակը անունը գրած է Ալեն»: Ավելի վաղ Նարեկ Կարապետյանը գրել … Read more

Զելենսկին կրկին սպառնում է հարձակում գործել Մոսկվայի վրա Հաղթանակի շքերթի օրը

Ռուսաստանը թույլտվություն է ուզում իրենց շքերթն անցկացնելու համար, որպեսզի հետո շարունակեն սպանել մեր մարդկանց, հայտարարել է Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մի քանի երկիր տեղեկացրել է, որ իրենց ներկայացուցիչները մտադիր են լինել Մոսկվայում։ Մենք դա խորհուրդ չենք տա»,-ասել է Զելենսկին։ Հիշեցնենք՝ մայիսի 8-ի՝ ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հրադադար է հայտարարում։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ … Read more