Ռուսաստանը թույլտվություն է ուզում իրենց շքերթն անցկացնելու համար, որպեսզի հետո շարունակեն սպանել մեր մարդկանց, հայտարարել է Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մի քանի երկիր տեղեկացրել է, որ իրենց ներկայացուցիչները մտադիր են լինել Մոսկվայում։ Մենք դա խորհուրդ չենք տա»,-ասել է Զելենսկին։
Հիշեցնենք՝ մայիսի 8-ի՝ ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հրադադար է հայտարարում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր.
«Մենք կրկին զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին քաղաքը անհապաղ լքելու անհրաժեշտության մասին»։