«էստեղ ապագան կառուցողներն են, Հայաստանի ապագան որոշվում է Հայաստանում․ միասին կարո՛ղ ենք»․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ելույթ ունենալով Էջմիածնում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին, ասաց․ «Այսօր մայիսի 8-ն է։ Ուղիղ ութ տարի առաջ այս օրը մեզ խոստացան դրախտային երկիր, բայց բացվեցին դժոխքի դարպասները։ Ես արդեն չեմ ուզում հերթով թվարկել այն արարքները, որոնք տեղի են ունեցել այս 8 տարիներին։ Բայց մի պարզ հարց ունեմ ձեզ։ Դուք համաձա՞յն եք, որ Ադրբեջանն է … Read more

Եվրոպայի տված կտերը Փաշինյանի վերարտադրվելու և Արևմտյան Ադրբեջան ձևավորելու համար են․ Արման Աբովյան

Հայ-ռուսական հարաբերությունները նախկինում անդունդի եզրին էին կանգնած, իսկ հիմա գլորվում են դեպի անդունդը: Լրատվամիջոցների հետ զրույցում այսպիսի է տեսակետ հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Աբովյանն՝ անդրադառնալով գործող իշխանության վարած արտաքին քաղաքականության և հնարավոր տնտեսական վտանգներին: Գնահատելով ներկայիս իրավիճակը՝ Աբովյանն ասել է, որ գործող իշխանությունն իր վերարտադրվելու համար նժարին է դրել Հայաստանի Հանրապետության գոյության հարցը։ … Read more

Թայվանում հանտավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) տվյալներով՝ Թայվանի Թայբեյ քաղաքում հանտավիրուսային վարակի մահացու դեպք է գրանցվել։ Հանտավիրուսները վիրուսների տեսակ են, որոնք մարդկանց փոխանցվում են կրծողների հետ շփման միջոցով։ Հանտավիրուսները կարող են առաջացնել երիկամային համախտանիշով արյունազեղող տենդ և հանտավիրուսային թոքային համախտանիշ։ Մահացու հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել հոլանդական MV Hondius զբոսանավի վրա, որը Արգենտինայից դեպի Կաբո Վերդե էր … Read more

Գերիները պահվում են որպես լծակ՝ քաղաքական օրակարգային խնդիրներ լուծելու համար․ Սահակյան

Մենք բարձրաձայնում ենք Բաքվում պահվող 19 հայ գերիների մասին, սակայն երբ վերադարձի մասին ենք խոսում, պետք է հավելել նաև Կարեն Ավանեսյանին։ Կարեն Ավանեսյանի գերեվարումն այլ հանգամանքներում է տեղի ունեցել, բայց էթնիկ հայ է, դատապարտումը էապես կապված է Արցախի ինքնորոշման, հակամարտության հետ։ Այս մասին Կարեն Բեքարյանի «Միջազգային մատրիցա» գրքի շնորհանդեսին տեղի ունեցած քննարկմանն ասել է «Միջազգային … Read more

ՈւՂԻՂ․ «Միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքի քարոզարշավի մեկնարկը՝ Էջմիածնից

«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը մեկնարկում է Էջմիածին քաղաքից։   Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 19 քաղաքական ուժի։ Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ին կլինի լռության օր, իսկ արդեն հունիսի 7-ին կկայանան ընտրությունները։  

Կրեմլը հերքել է Հաղթանակի շքերթին օտարերկրյա ԶԼՄ-ների հավատարմագրումը չեղարկելու լուրը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն լուրը, թե Կրեմլը չեղարկել է օտարերկրյա ԶԼՄ-ների հավատարմագրումը Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի համար: Նա այդ մասին ասել է լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ավելի վաղ «Spiegel»–ը գրել էր, թե իբր Կրեմլը չեղարկել է մայիսի 9-ին Մոսկվայի շքերթի ժամանակ աշխատելու համար օտարերկրյա ԶԼՄ-ների թղթակիցներին տրված հավատարմագրերը: … Read more

ՀՀ իշխանությունները սկզբունքորեն ու հետևողականորեն ընկրկում են Ադրբեջանի բոլոր պահանջների առաջ․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «Սիրելի հայրենակիցներ, «Եվրոպական» թոհուբոհի միջ մի տեսակ անտեսվեց Մհեր Գրիգորյան – Շահին Մուստաֆաև վերջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել Աղվերանում։ Հանդիպման ժամանակ կողմերը որոշել էին ստեղծել քարտեզեր, որոնց հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը։ Հիշեցնեմ, որ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ սահմանազատումն … Read more

Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի մասով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն նվիրած տեսախցիկի մասով: «Առանց թիրախավորելու Լիլիթին, հրավիրում եմ Դանիել Իոաննիսյանի Daniel Ioannisyan և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ուշադրությունը: Իրադարձություն 1. Ես հեռուստացույց եմ ԽՈՍՏԱՆՈՒՄ քաղաքացուն։ Արդյունքը՝ աղմկոտ ձերբակալություն և քրեական գործ՝ «ընտրակաշառքի» մեղադրանքով։ Իրադարձություն 2. ՔՊ նախընտրական ցուցակի պատգամավոր Տիգրան Ավինյանը Լիլիթին ֆոտոխցիկ է ՆՎԻՐՈՒՄ։ Արդյունքը՝ սիրուն … Read more