ԱՄՆ-ն զnրքերը Գերմանիայից դուրս կբերի՝ ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցելով. Ռյուտե

ԱՄՆ-ն զորքերը Գերմանիայից դուրս կբերի ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցելով։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Իհարկե, ամբողջովին կախված է ԱՄՆ-ից, թե երբ նրանք կտեղափոխեն իրենց զորքերը և ինչպես կանեն դա, բայց մենք դա կանենք սերտ խորհրդակցություններով»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ չպատասխանելով հարցին՝ հնարավո՞ր կլինի այդ զորքերի տեղափոխումը Լեհաստան։ Հիշեցնենք՝ ապրիլի վերջին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն … Read more

Մանկապղծության դեպք Տավուշում. ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են. NewDay

«Մանկապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի գյուղերից մեկում, սակայն հանցագործներն այժմ ազատ շրջում են։  Սկզբում քրեական գործ է հարուցվել, հանրային քրեական հետապնդում է իրականացվել 1965 թ․ ծնված Ա․ Վանեսյանի և Ռ․ Եսայանի նկատմամբ, սակայն Տավուշի մարզի դատախազ Գ․ Հակոբյանի որոշմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է»։ Այս մասին NewDay.am–ին ահազանգել է տուժող աղջկա հարազատներից մեկը։ Ըստ հարազատի՝ այդ … Read more

Լիբանանում Իսրայելի հարվածից ևս 12 մարդ է զոհվել, 2-ը՝ երեխա

Լիբանանը հայտնում է, թե իսրայելական կողմի հարվածից ևս 12 մարդ է զոհվել՝ վաղը ԱՄՆ միջնորդությամբ մեկնարկող բանակցությունների շեմին։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ զոհերի թվում երկու երեխա կա։ Իսրայելական կողմը պնդում է, որ թիրախավորում է հարավային Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի ահաբեկիչներին՝ հորդորելով տեղի բնակիչներին լքել մոտ մեկ տասնյակ քաղաքներ ու գյուղեր։ Հիշեցնենք՝ ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարը սկզբում հայտարարվել … Read more

ՊՆ ավտոբուսը բախվել է գնացքին

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտոմեքենայի և գնացքի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Այվազովսկի 4/14 հասցեի մոտ բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսն ու «Հարավկովկասյան երկաթուղինեեր» ընկերությանը պատկանող գնացքը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է … Read more

Քուվեյթը հարձակվել է իրանական նավի վրա. Արաղչի

Քուվեյթը հարձակվել է իրանական նավի վրա։ Այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Անկարգություններ հրահրելու ակնհայտ փորձով Քուվեյթը անօրինականորեն հարձակվել է իրանական նավի վրա և Պարսից ծոցում ձերբակալել մեր չորս քաղաքացիներին։ Այս անօրինական գործողությունը տեղի է ունեցել այն կղզու մոտ, որն ԱՄՆ-ն օգտագործում է Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Մենք պահանջում ենք մեր … Read more

Հայրենական մեծ պատերազմի վետերան Ներսես Սիմոնյան

Հայրենական մեծ պատերազմի վետերան Ներսես Հովհաննեսի Սիմոնյան ​Ներսես Սիմոնյանը 101 տարեկան է: Նա ծնվել է 1924 թվականի օգոստոսի 20-ին Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանի Էշտիա գյուղում՝ Հայաստանի սահմանին: Ռազմաճակատ է մեկնել շատ երիտասարդ տարիքում և անցել մարտական ծանր ուղի. մասնակցել է Նովորոսիյսկի, Կերչի, Սևաստոպոլի ազատագրմանը, մարտնչել է Կերչ-Էլտիգենի և Ղրիմի գործողություններում: ​Բոգդանովկայի շրջանից պատերազմ է զորակոչվել … Read more

roadpolice.am-ում վարորդական իրավունքի և տրանսպորտային միջոցների հաշվառման հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ roadpolice.am կայքում վարորդական իրավունքի և տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված հերթագրումները ժամանակավորապես հասանելի չեն՝ տեխնիկական վերազինման աշխատանքների պատճառով։ «Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, roadpolice.am կայքում վարորդական իրավունքի վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների շրջանակում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են։ Տեղեկացնում ենք, որ կայքի … Read more

Ջանես Նազարյանը՝ Մ17 հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Ջանես Նազարյանը (71 կգ) հռչակվել  է Մ17 հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն։ «Ջանե՜սը՝ Եվրոպայի Մ -17 առաջնության մեդալակիր։ Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 4-0 հաշվով հաղթեց Ռամազ Բասիլիային ու նրա պատվին կհնչի ՀՀ պետական օրհներգը։Ամբողջ առաջնության ընթացքում Ջանեսը ՈՉ Մի միավոր չտվեց մրցակիցներին»,- նշված է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։

Միշտ հաղթած ես եղել, էս մի անգամն էլ պիտի հաղթես՝ հանուն մեր հայ ժողովրդի փրկության․ Արթիկում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

«Միշտ հաղթած ես եղել, էս մի անգամն էլ պիտի հաղթես՝ հանուն մեր հայ ժողովրդի փրկության»,-այս մասին Արթիկում դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց Արթիկի բնակիչը։ Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի թիմն այսօր Արթիկում, Մարալիկում և Թալինում էր։

Եթե Փաշինյանը վերընտրվեց, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն է», Սյունիքն էլ հարցականի տակ է դրվելու․ Ռոբերտ Քոչարյան

«2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ինչ խոստում տվել է, լրիվ ձախողել է»,- քարոզարշավի շրջանակում Արթիկում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշեց, որ Փաշինյանը 2021-ին կրկին եկավ խոստումներով  և Հայաստանն ունեցավ Արցախի կորուստ, հողերի կորուստ, բազմաթիվ խնդիրներ. «Հիմա կրկնվում է։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք նույն ճանապարհով գնալ։ Եթե 2026-ին … Read more