Հայ մարմնամարզիկները հաջող են մեկներկել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:
Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը հաղթահարել են որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ:
Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում գրանցել է լավագույն արդյունքը՝ հավաքելով 14.716 միավոր:
Օղակների վարժության որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը գրանցել է չորրորդ արդյունքը, իսկ Վահագն Դավթյանը՝ 6-րդ։
Նժույգ թափեր վարժությունում Մամիկոն Խաչատրյամը եզրափակիչ է անցել երկրորդ արդյունքով, իսկ Համլետ Մանուկյանը՝ երրորդ տեղով։ Այս վարժությունում Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը գրավել է 17-րդ տեղն ու դուրս մնացել պայքարից։