Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հիմնական դժվարությունը Վաշինգտոնից եկող հակասական ուղերձներն են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հնդկական Doordarshan ալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նրանք չեն կարողանա ռազմական ճանապարհով հասնել իրենց նպատակներին, սակայն եթե նրանք ընտրեն դիվանագիտության ուղին, իրավիճակն այլ կլինի։ Մենք արդեն սկսել ենք ներգրավվել գործընթացում, սակայն, ինչպես … Read more

Սամվել Կարապետյանը 25 մլն դոլարի ներդրում է կատարել Արցախի կենտրոնական հիվանդանոցի համար. այն տարածաշրջանի ամենաժամանակակից տեխնիկան ուներ. Մելոյան

Սամվել Կարապետյանն այն գործիչն է, այն բարերարն, ով երբեք չի խզել կապն իր հայրենիքի հետ ու հողի վրա պատկերացնում է մեր երկրում կատարվելիքը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը: «Նա այն բացառիկ բարերարն է, ով «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ողջ պատմության ընթացքում ամենախոշոր նվիրատվություն է կատարել, 70 միլիոն ԱՄՆ դոլար։  Պետք է … Read more

ԵԱՏՄ-ում մտադիր են կրճատել բեռների առաքման ժամկետներն ու փոխադրողների ծախսերը

ԵԱՏՄ-ում մտադիր են կրճատել բեռների առաքման ժամկետներն ու փոխադրողների ծախսերը։ Հարցը կքննարկվի «Եվրասիական տնտեսական ֆորում-2026» թեմայով մամուլի ասուլիսում։ Այս մասին հայտնել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով նախարար Արզիբեկ Կոժոշևը։ Ուշադրության կենտրոնում կլինեն երեք հիմնական բաղադրիչներ՝ մատակարարումների ժամկետը, արժեքը և կայունությունը։ Ֆորումի հարթակում նաև կքննարկեն ԱԲ-ի (արհեստական բանականության) և թվային տեխնոլոգիաների ներդրումը Միության ներսում սանիտարական, … Read more

Բազկամարտիկ Արման Մրտեյանի հերթական նվաճումը՝ Եվրոպայի առաջնությունում

Եվրոպայի յոթակի չեմպիոն Արման Մրտեյանը հերթական նվաճումն է ունեցել բազկամարտի առաջնությանը։ Երիտասարդ մարզիկը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մայիսի 8-20-ն ընթացող բազկամարտի Եվրոպայի 35-րդ առաջնությանը նվաճել է արծաթե մեդալ։ Առաջնությանը մասնակցում է 34 երկրի ավելի քան 1500 ներկայացուցիչ։ 60 կգ քաշային կարգում մրցող երիտասարդ մարզիկը հասցրել է 7 անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն, 3 անգամ՝ աշխարհի փոխչեմպիոն։

Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի հոսպիտալացված սաները 8-12 տարեկան են

«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։ Գյումրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա։ «Այս պահի դրությամբ 15 երեխա կա՝ 8 տարեկանից մինչև 11-12 տարեկան։ Նրանք ընդունվել են վերջին 2-3 օրերի ընթացքում։ Երեխաների մոտ եղել … Read more

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով. Պեդեպարտամենտ

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով։ «Մայիսի 14-ին և 15-ին ԱՄՆ–ի մասնակցությամբ չափազանց արդյունավետ բանակցություններ են անցկացվել Իսրայելի և Լիբանանի միջև։ Ապրիլի 16–ին հաստատված հրադադարը կերկարաձգվի 45 օրով՝ հետագա առաջընթաց ապահովելու համար», – X-ում գրել է գերատեսչության ներկայացուցիչ Թոմի Պիգոտը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը … Read more

Խնդրում եմ՝ արի ինձ մոտ մարզվելու և քեզ հետ բեր Ծառուկյանին․ Սեն-Պիերի մարզիչը՝ Չիմաևին

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, կանադացի Ժորժ Սեն-Պիերի մարզիչ Ֆիրաս Զահաբին դիմել է Խամզաթ Չիմաևին՝ UFC 328 մրցաշարում Շոն Ստրիքլենդից կրած պարտությունից հետո։ «Աղերսում եմ ձեզ, թող ինչ-որ մեկը սա փոխանցի նրան։ Խամզա՛թ, արի ինձ մոտ մարզվելու։ Արի Մոնրեալ։ Խոստանում եմ՝ եթե գաս, էլ երբեք շնչակտուր չես լինի։ Քեզ հետ բեր նաև Արման Ծառուկյանին։ … Read more

Հրդեհ է բռնկվել Նուռնուսում

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մայիսի 15-ին, ժամը 15։27-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուսի ամառանոցներում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի Այգեգործների թաղամասում գտնվող տներից մեկի տանիքում։ Հրդեհը … Read more

Իսրայելը վերահսկում է Գազայի հատվածի տարածքի 60 տոկոսը. Նեթանյահու

Իսրայելական զինված ուժերն այժմ վերահսկում են Գազայի հատվածի տարածքի 60 տոկոսը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Վերջին երկու տարվա ընթացքում մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, թե ինչպիսի հզոր ուժեր են թաքնված մեր ժողովրդի, մեր պետության, մեր բանակի, մեր ժառանգության մեջ: Մենք տուն վերադարձրինք մեր բոլոր պատանդներին՝ մինչև վերջին մարդը։ Կային մարդիկ, որոնք … Read more

Պուտինի այցը Չինաստան շուտով կկայանա․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են, և այն շուտով կկայանա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Պեսկովի խոսքերը։ «Այն (խմբ․՝ Պուտինի այցը Չինաստան) իսկապես շատ շուտով կկայանա։ Եվ իսկապես, այս այցի նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն ավարտվել են, բոլոր շփումները … Read more