Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ հայտնի է՝ որ փողոցներն են փակ լինելու

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 25-ից 28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Մայիսի 25-ին՝ -ժամը 1։00-ից 03։00-ն փակ է լինելու Արզնի օդանավակայան – Նոր Գեղի բնակավայր – Երևանյան խճուղի – Եղվարդի խճուղի- Երևանի Հալաբյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը, -ժամը 1։00-ից 07։00-ն փակ է լինելու Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա … Read more

ՀՕՊ-ն այս գիշեր ավելի քան 120 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ավելի քան 120 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Մայիսի 20–ին` Մոսկվայի ժամանակով 20:00-ից մինչև մայիսի 21-ի` Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցներով 121 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի մարզերի, Կալմիկիայի … Read more

Հանրային հեռուստաընկերությունը ենթարկվել է կիբերհարձակման

Վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։ «Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը։ Բարեբախտաբար, ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և հարձակման փորձերը որևէ … Read more

Մեր պետականությունը, որ արյան գնով ձեռք է բերվել, տանում են կործանման․ օգնեք ազատվենք էս չարիքից․ Իշխան Սաղաթելյանը՝ Քասախում

«Մեր պետականությունը, որ արյան գնով ձեռք է բերվել, տանում են կործանման․ օգնեք ազատվենք էս չարիքից»,- Նաիրի խոշորացված համայնքի Քասախ գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։ Նշենք, որ այսօր «Հայաստան» դաշինքի թիմը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Քասախ, Պռոշյան և Եղվարդ բնակավայրերում էին։    

Նիկոլին քվեարկողը, քվեարկում է Ալիևին․ Ռոբերտ Քոչարյան

«Հայաստանն այն եզակի երկրներից մեկն է, որտեղ կառավարությունը ոչ թե լավագույն ստանդարտներին է փորձում ձգտել, այլ ինքը հենց ներդրում է վատանգույն ստանդարտները՝ լաչառություն, ֆեյք նորություններ, մարդկանց հայհոյել, սպառնալ»,- Քասախի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը «2-3 օր առաջ սպառնաց, որ սպանելու է ինձ … Read more

Պարոն Քոչարյան, ինչպե՞ս է Ձեզ հաջողվում հավասարակշռություն պահել․ լրագրողը՝ ՀՀ երկրորդ նախագահին

«Պետության ղեկավարը, եթե հավասարակշռություն պահել չգիտի, ուրեմն «профнепригодный» է։ Ամբողջ թրեյնինգը հենց դրա վրա է՝ չկորցնել ինքնատիրապետումը։ Կրկնում եմ՝ պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդը պետք է անցնի այդ թեստը՝ ի վիճակի՞ է իրեն տիրապետել, թե՞ ոչ։ Եթե ի վիճակի չէ, ուրեմն պրոֆեսիոնալ չէ և պետք է այլ աշխատանք փնտրի»,- այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, հայտարարեց ՀՀ … Read more

Դա հորինված ձայնագրություն է, ՌԴ նախագահը երբեք բաց կապով ոչ մեկի հետ չի խոսում․ Ռոբերտ Քոչարյան

ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը վերաթարմացրել էր արհեստական բանականությամբ ստեղծված և 2023թ․ շրջանառված մի «գաղտնալսում», որով, Ռոբերտ Քոչարյանի ձայնի նմանությամբ ձայնը խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել իր սահուն ելքը ստեղծված իրավիճակից։ Նախագահ Քոչարյանը դեռ 2023-ին արձագանքել էր՝ անվանելով էժանագին կեղծիք։ Այսօր՝ մայիսի 20-ին, Քասախում քարոզարշավից հետո լրագրողների հեըտ զրույցում Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց այդ կեղծիքի՝ նորից դաշտ նետելուն։ … Read more

ԵԱՏՄ-ի հետ կապված ամեն ինչ անում է, որ մեր երկրի գլխին մի նոր փորձանք բերի․ Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլի մասին

«Ուղղակի հիշեցնեմ, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը․ մի երկու-երեք օր գրոհում են Ռուսաստանի դեմ, տարբեր հայտարարություններ անում՝ «հիբրիդային պատերազմ», ինչ ասես չեն ասում։ Հետո հաջորդ երկու օրը հայտարարում են՝ «մենք Ռուսաստանի հետ ընդհանրապես խնդիր չունենք, ամեն ինչ շատ լավ է» և այլն։ Հետո կարծես ինչ-որ «ռուբիլնիկ» է միանում, ու ամբողջ թիմով նորից երեք օր … Read more

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, աս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանի մոտ չի հաջողվի միաժամանակ երկու հարսանիքում պարել»,- լրագրողներին ասել է Գալուզինը։ Ավելի վաղ հայտնել էինք, … Read more

Մեր երազը, իղձը, տեսիլքը մեկն է՝ ազատագրված հայրենիք․ Բագրատ սրբազանի նամակ-ուղերձը

Բագրատ արքեպիսկպոկոս Գալստանյանը կալանավայրից նամակ-ուղերձ է հղել. «Իմ շատ սիրելի ժողովուրդ, սիրելի հարազատներ, հայրենատեր մարդիկ, նվիրյալներ, Շնորհակալ եմ նախ ԱԱԾ-ի դիմաց ձեր ինքնաբուխ սիրո դրսևորման համար, որի մասին տեղեկացա իմ պաշտպանի, պատգամավորների և ԶԼՄ-ների միջոցով։ Ձեր ձայներն իմ սրտում հազարապատիկ են արձագանքում։ Շնորհակալ եմ շատ սիրելի պաշտպաններին՝ Հովհաննես Խուդոյանին և Տաթևիկ Սողոյանին երեկ կեսգիշերին այցելելու … Read more