Մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-13:30 Աղայան փողոց 7, 9 շենքեր, Աբովյան փողոց 25 շենք, Տերյան փողոց 62 շենք, 12:00-15:00 Թումանյան փողոց 33-41 շենքեր, Փարպեցի փողոց 17 շենք, Սարյան փողոց 1, 1ա, 3, 4 շենքեր, … Read more

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ

Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքյան 4 շենքի բակում, արմատից փտած հաստաբուն ծառ է տապալվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա»-ի, «Տրանս Գազ»-ի և Երևանի ԳԳՄ-ի … Read more

Իրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցով անցնել երկրի դեմ գործողությունների համար նախատեսված նավերին ու բեռներին

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը նախազգուշացրել է, որ որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որոնք նախատեսված են Իրանի դեմ օգտագործման համար, չի անցնի Հորմուզի նեղուցով։ Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ակրամինիան ընդգծել է, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նեղուցը գտնվում է Իրանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո: Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ «ահաբեկչական» … Read more

ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո

ՖԻՖԱ-ն կարգապահական ուսումնասիրություն է անցկացնում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի անդամների մասնակցությամբ միջադեպերի առնչությամբ, որոնք տեղի են ունեցել Իսպանիայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Sky Sports-ը հայտնում է, որ ՖԻՖԱ-ի կարգապահական մարմինը կուսումնասիրի մրցավարի զեկույցը, խաղի պաշտոնական փաստաթղթերը և տեսագրությունները՝ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Հուլիսի 19-ին Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում … Read more

Նեթանյահուին ԱՄՆ-ում չեն ձերբակալի. Թրամփ

Իսրայելի վարչապետը «չի ձերբակալվի ոչ մի դեպքում և ոչ մի ձևով, քանի դեռ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում»։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփի գրառումը հաջորդել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի ավելի վաղ արված հայտարարությանը, որը նշել էր, թե քաղաքային իշխանությունների հետ խորհրդակցում է սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային … Read more

Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից

«Ուժեղ Հայաստան» կուսակցության երրորդ համար, իրավաբան Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից։ Այս մասին Մելոյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի՛ հայրենակիցներ, Նախորդ տարվա մեր պետականության հակաիրավական ու ամոթալի շրջափուլում, երբ քաղաքական իշխանությունն իրեն հակասահմանադրական միջամտություններ թույլ տվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, «Մեր ձևով» հասարակական շարժումը, այնուհետև՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ հայ … Read more

Ամերիկյան ուժերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը վերջին գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին՝ Մերձավոր Արևելքում զոհված երեք ամերիկացի զինծառայողների պատվին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sky News-ը։ «Մենք նախորդ գիշեր շատ ուժեղ հարվածեցինք Իրանին՝ ի պատիվ երեք մեծ հայրենասերների»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թրամփը։ Sky News-ի տվյալներով՝ ամերիկյան զինուժը … Read more

«Դաշտի պամիդորը չի ծախվում, գործարանն էլ չի ընդունում». գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհը

Արարատի մարզի Ոսկետափ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Երևան-Երասխ ավտոճանապարհը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գյուղացիները դժգոհում են, որ վերամշակող գործարանները հրաժարվում են ընդունել իրենց բերքը։ «Գյուղացու բերքը որտե՞ղ է իրացվել, որ լոլիկի հարցը լուծվի։ Միշտ նման իրավիճակ է լինում․ մինչև ժողովուրդը չի հավաքվում, հարցը լուծում չի ունենում։ Անցած տարի ասացին, որ մյուս տարի լավ է … Read more

Ռոման Բաղդասարյանը պետք է հերքի Քյոխի մասին արած իր հայտարարությունները

Երևանի քաղաքացիական դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հայցն ընդդեմ իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանի։ Վերջինը պետք է հերքի Եղնիկների հրամանատարի մասին ու նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հրապարակային հերքելու և փոխհատուցում վճարի։ Կարեն Ջալավյանը դատարանից խնդրել է պարտավորեցնել Ռոման Վալերիի Բաղդասարյանին հրապարակայնորեն հերքել «facebook.com» սոցիալական կայքի իրեն պատկանող էջերում՝ Կարեն Ջալավյանի (Քյոխի) պատիվն ու … Read more

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից: ArmLur.am–ի տեղեկություններով` մանդատից հրաժարվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան, փաստաբան Գոհար Մելոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլյա Շուշանյանը և Արթուր Դանիելյանը։ ԿԸՀ-ում մանդատների հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 21-ին։ Խորհրդարանի նոր կազմում իշխող ՔՊ-ն ստացել է 64 … Read more