Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների՝ լրագրող Իվան Կնյազևի, քաղաքական խորհրդատու Սեմյոն Ուրալովի և տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։ Նրանց նկատմամբ հեռակա կարգով որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն

Մ-20 ԱԱ-ում 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը եզրափակչում 1:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նահմաթովին ու կկանգնի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Տերտերյանը հաղթել էր եգիպտոսցի (9:0), ամերիկացի (6:0), հունգարացի (5:0) և վրացի (6:0) ըմբիշների:  

Սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է, որի միջով անցնում ենք արդեն մի տարի և ավելի. Մարտուն Գրիգորյան

ԱԺ նախկին պատգմավաոր Մարտուն Գրիգորյանը ուղերձ է հղել կալանավայրից․ «Հարգելի հայրենակիցներ, շիրակցիներ, գյումրեցիներ, Բոլորդ տեղյակ եք, որ օգոստոսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեից քննիչները այցելեցին ինձ և ի զարմանս բոլորիս՝ առանց որևէ նախնական ծանուցման կամ հրավերի, փաստորեն, ինձ անմիջապես ձերբակալեցին, որից հետո ըստ ընթացակարգի երեկոյան տեղի ունեցած դատական նիստով դատավորը որոշեց երկամսյա կալանքով ինձ ազատազրկել՝ անհասկանալի մի … Read more

Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև

Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, վիճաբանում, հայհոյում ու հարվածում են իրար։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև։ Երթուղայինի 72-ամյա վարորդը և 39-ամյա … Read more

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում

Գերմանական բանակի ստորաբաժանումներն օգնում են մարելու Բելգիայի «Հոհես Վեն» արգելոցում բռնկված խոշոր անտառային հրդեհը, որը գտնվում է Գերմանիայի հետ սահմանին։ Գերմանիայի զինված ուժերը տեղակայել են NH-90 մակնիշի ուղղաթիռներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Wellen, այդ մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։ Գործողությունը մեկնարկել է այսօր և նախատեսված է այն շարունակել ևս յոթ օր։ Վերջին օրերին … Read more

Երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ

Գիշերը Կամչատկայի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը, Պետրոպավլովսկ-Կամչատսկիում զգացվել են մինչև երեք բալ ուժգնությամբ ցնցումներ։ Ըստ սեյսմոլոգների՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 00:38-ին (երկուշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 15:38-ին): Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիից մոտավորապես 94 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը 44 կիլոմետր խորության … Read more

Վրաստանի պատմության մեջ ամենաերկարատև բողոքի ակցիան․ «Le Monde»

Վրաստանի պատմության մեջ ամենաերկարատև բողոքի ակցիայի․ երկրում ընթացող անընդմեջ ցույցերի մասին գրել է ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականը։ Հոդվածի գնահատմամբ` բողոքի շարժումը դարձել է դիմադրության խորհրդանիշ, իսկ ցուցարարների հիմնական ուղերձն է. «Մենք պաշտպանում ենք մեր եվրոպական ապագան»։ «Le Monde»-ի փոխանցմամբ՝ 2024 թվականի նոյեմբերին իշխանությունների Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացի սառեցումից հետո, ճնշումներին ու ցրումներին հակառակ, ամեն օր … Read more

Գազայի վերականգնումը չի սկսվի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը զինաթափված չէ. Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը և «Խաղաղության խորհուրդը» համաձայնության են եկել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինաթափումը և Գազայի հատվածի ապառազմականացումը պետք է նախորդեն տարածքի վերականգնմանը։ Այս մասին հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին, երկուշաբթի օրը Երուսաղեմում Նեթանյահուն բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների և Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» բարձրագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի … Read more

Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են. գազատար է վնասվել

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 17-ին՝ ժամը 13։45-ից դադարեցվել է Արարատի մարզի Ազատաշեն, Գեղանիստ, Գետափնյա, Արբաթ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից: «Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԵԿԶՀ-ի համաժողովում կքննարկվեն Հայաստանի և տարածաշրջանի երկրների աշխատաշուկաները

2026 թվականի հոկտեմբերի 29-ին Աստանայում կկայանա Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջազգային տնտեսական համաժողովը։ Համաժողովի թեման է՝ «Հավասարակշռված տնտեսական զարգացման ճանապարհին»։ Միջոցառումը նախատեսված է որպես բարձր մակարդակի փորձագիտական քննարկում՝ տնտեսական քաղաքականության գործնական հարցերի շուրջ կարծիքների և մոտեցումների փոխանակման նպատակով։ Համաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններից մեկը կլինի ԵԿԶՀ-ի առաջատար վերլուծական զեկույցի ներկայացումը, որը նվիրված է Հայաստանի, Ղազախստանի, … Read more