Թաղման օրը անզեն աչքով էլ վրաերթի զոհ դարձած Սուրենի դեմքին երևում էին հակագազի հետքերը

ՊՆ-ից ասում էին՝ հակագազով չեն եղել զինվորները։ Թաղման օրը անզեն աչքով էլ վրաերթի զոհ դարձած Սուրենի դեմքին երևում էին հակագազի հետքերը։ Անգամ վթարի ականատես գյուղացիներն են նշել, որ վթարից անմիջապես հետո հակագազերը հանել են զինվորների գլխներից, այս մասին գրել է «Բլոգնյուզ»-ի գլխավոր խմբագիր Արամ Գևորգյանը։ Նրա խոսքով՝ վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանը, ով նախ տարկետում էր … Read more

Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետապնդումները անձնական ատելության, քաղաքական հաշվեհարդարի, Բաքվից թելադրվող օրակարգերի վառ դրսևորում է․ Հակոբյան

«Այս իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ տարիներ շարունակվող հետապնդումները ես չեմ դիտարկում որպես սովորական քաղաքական պայքար։ Սա անձնական ատելության, քաղաքական հաշվեհարդարի և, իմ համոզմամբ, Բաքվից թելադրվող օրակարգերի վառ դրսևորում է»,- գրել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նա նշել է. «Երկու նախագահներն էլ պատմության մեջ կմնան որպես Արցախը ազատագրած, հայկական բանակը կառուցած … Read more

Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ նշելով երկրում ներքաղաքական գործընթացների բարդությունը

Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման վերաբերյալ մեկնաբանություններից՝ նշելով, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները բարդ են։ «Ես չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները այս պահին. այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում», – լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի … Read more

Մարզահամերգային համալիրում անցկացվող միջոցառումները Եհովայի վկաների ամենամյա տարածաշրջանային համաժողովներն են, և պլանավորվում են երկար ժամանակ առաջ. Պարզաբանում

Մարզահամերգային համալիրում անցկացվող միջոցառումները Եհովայի վկաների ամենամյա տարածաշրջանային համաժողովներն են, և պլանավորվում են երկար ժամանակ առաջ. Պարզաբանում «Եհովայի վկաներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակ հանրային տեղեկատվության բաժնից Aysor.am-ին պարզաբանել են «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը» հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, որտեղ նշված էր Եհովայի վկաների համաժողովները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է … Read more

Շատ էին ուզում հորս դատարան բերել, բժիշկներն ասացին՝ չի կարելի. Լևոն Քոչարյան

Շատ էին ուզում հորս դատարան բերել, բժիշկներն ասացին՝ չի կարելի. Լևոն Քոչարյան ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Լևոն Քոչարյանը հայտնել է, որ երկրորդ նախագահի ձերբակալման նոր որոշում է կայացվել։ Նոր որոշում կայացնելու պատճառն այն է, որ նախորդ որոշումից անցել է 24 ժամ։ Լևոն Քոչարյանը նշեց. «Շատ էին ուզում հորս դատարան բերել, բժիշկներն ասացին՝ չի … Read more

Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած սերտ համագործակցության համար

Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած սերտ համագործակցության համար Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած սերտ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ … Read more

Նորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը

Նորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հրավերով՝ այս կիրակի Սուրբ Պատարագը կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ «Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Առաջնորդական Սուրբ և Անմահ Պատարագին, որի սկիզբը՝ ժամը 10։00։ Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին աղոթելու»,- ասվում է հաղորդագրությունում։