Իրանի հրթիռային արձակումները նվազել են 90%-ով, անօդաչու թռչող սարքերի հարձակումները՝ 83%-ով․ Հեգսեթ

Իրանի հրթիռային արձակումները նվազել են 90%-ով, անօդաչու թռչող սարքերի հարձակումները՝ 83%-ով․ Հեգսեթ Պատերազմի սկզբից ի վեր Իրանի հրթիռների արձակումները նվազել են 90%-ով, իսկ անօդաչու թռչող սարքերի հարձակումները՝ 83%-ով։ Ըստ APA-ի, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մեր հարվածները զգալիորեն կրճատել են Իրանի կողմից իրականացվող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների … Read more

Մոսկվան պատրաստ է աջակցել իրավիճակի կարգավորմանը՝ հաշվի առնելով Իրանի անվտանգային շահերը

Մոսկվան պատրաստ է աջակցել իրավիճակի կարգավորմանը՝ հաշվի առնելով Իրանի անվտանգային շահերը Մարտի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Շարունակվել է մտքերի փոխանակումը Մերձավոր Արևելքում զարգացող իրավիճակի շուրջ, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված … Read more

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 16:25-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս … Read more

Հունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ

Հունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Հունգարիայի խորհրդարանը երեքշաբթի օրը կայացած նիստում բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու և նրա՝ ԵՄ անդամակցության դեմ. վկայում են քվեարկության արդյունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը չաջակցելու, պատերազմին և Եվրամիությունը ռազմական դաշինքի վերածելուն չաջակցելու, ինչպես նաև անդամ երկրների ինքնիշխանությանը սպառնալու փորձերի մասին» փաստաթղթին … Read more

Մենք կարող ենք բանակցել Իրանի հետ. Թրամփ

Մենք կարող ենք բանակցել Իրանի հետ. Թրամփ Մենք կարող ենք բանակցել Իրանի հետ։ Ըստ APA-ի, այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա չբացառեց Իրանի հետ բանակցությունների հնարավորությունը։ «Իրանցիները ցանկանում են բանակցել։ Դա հնարավոր է, ամեն ինչ կախված է պայմաններից։ Գիտեք, մենք պարտավոր չենք դրա մասին մանրամասն խոսել։ Բայց դա … Read more

Իրաքի վարչապետը Ռուբիոյին կոչ է արել չօգտագործել երկրի տարածքը հարևանների դեմ

Իրաքի վարչապետը Ռուբիոյին կոչ է արել չօգտագործել երկրի տարածքը հարևանների դեմ Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա աս-Սուդանին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Իրաքը չպետք է օգտագործվի որպես տարածաշրջանային պատերազմում հարձակումների հարթակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իրաքի լրատվական գործակալությունը (INA)։ Վարչապետն ընդգծել է «հարևան կամ տարածաշրջանային երկրների դեմ ուղղված որևէ ռազմական գործողության … Read more

Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը

Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ֆեյսբուքյան սոցցանցի էջում տեղեկացրել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին, իսկ մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։

Սաուդյան Արաբիայում անօդաչու թռչող սարք է ընկել բնակելի թաղամասի վրա

Սաուդյան Արաբիայում անօդաչու թռչող սարք է ընկել բնակելի թաղամասի վրա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադից հյուսիս-արևմուտք գտնվող բնակելի թաղամասում անօդաչու թռչող սարք է կործանվել, երեքշաբթի օրը հայտարարել է թագավորության քաղաքացիական պաշտպանության գործակալությունը։ «Անօդաչու թռչող սարքը ընկել է ալ-Զուլֆի շրջանի բնակելի թաղամասի վրա՝ պատճառելով աննշան գույքային վնաս, սակայն զոհեր չկան», – նշել են գերատեսչությունում։ Բացի այդ, թագավորության … Read more

Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի ճգնաժամի լուծման առաջարկները. Պեսկով

Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի ճգնաժամի լուծման առաջարկները. Պեսկով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո չպետք է եզրակացություններ անել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է միջնորդել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ըստ RBC-ի թղթակցի։ «Ոչ, նման եզրակացություն չի կարելի անել, … Read more

Բանգկոկից Թբիլիսի չարտերային չվերթով կտեղափոխվեն Թաիլանդում մնացած Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ

Բանգկոկից Թբիլիսի չարտերային չվերթով կտեղափոխվեն Թաիլանդում մնացած Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ Մարտի 11-ին Բանգկոկից Թբիլիսի կմեկնի չարտերային չվերթ, որը կտեղափոխի Թաիլանդում մնացած Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին․ հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը։ Հիշեցնենք, որ Թաիլանդում զբոսաշրջային նպատակներով գտնվող ՀՀ 56 քաղաքացիներ չէին կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ Իրանում բռնկված ռազմական գործողությունների հետևանքով թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել էին: