Փրկարար ծառայությունը հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց

Փրկարար ծառայությունը հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսում է առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։ «Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել՝ ՆԳՆ 112 օպերատիվ … Read more

Ամերիկացի զինվորները փախել են Պարսից ծոցի իրենց բազաներից և թաքնվում են հյուրանոցներում. Արաղչի

Ամերիկացի զինվորները փախել են Պարսից ծոցի իրենց բազաներից և թաքնվում են հյուրանոցներում. Արաղչի Այս պատերազմի սկզբից ի վեր ամերիկացի զինվորները փախել են Պարսից ծոցի երկրներում տեղակայված իրենց ռազմական բազաները՝ թաքնվելու հյուրանոցներում և գրասենյակներում, Х սոցիալական ցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Նրանք Պարսից ծոցի երկրների քաղաքացիներին օգտագործում են որպես կենդանի վահաններ։ ԱՄՆ-ի հյուրանոցները մերժում են ամրագրումներն … Read more

ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության համագործակցության հարցն է քննարկվել

ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության համագործակցության հարցն է քննարկվել Այսօր «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպել եմ պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․ «Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր»,- հայտնել է նա։

Իրանը մոբիլիզացրել է ավելի քան մեկ միլիոն քաղաքացիների

Իրանը մոբիլիզացրել է ավելի քան մեկ միլիոն քաղաքացիների Իրանը մոբիլիզացրել է ավելի քան մեկ միլիոն քաղաքացիների՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողության դեպքում, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին: Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ իր հերթին հայտարարել է՝ ոչ ոք չի կարող Իրանին և իրանցիներին վերջնագիր ներկայացնել, պատերազմ-հրադադար-պատերազմ արատավոր շրջանը պետք է … Read more

Լրագրողը հայտարարել է, որ Կիլիան Մբապեն ստել է՝ ասելով, թե իսպանական ակումբի բժիշկներն իր վնասվածքը բուժելիս սխալ թույլ չեն տվել

Լրագրողը հայտարարել է, որ Կիլիան Մբապեն ստել է՝ ասելով, թե իսպանական ակումբի բժիշկներն իր վնասվածքը բուժելիս սխալ թույլ չեն տվել Ֆրանսիացի հայտնի լրագրող Դանիել Ռիոլոն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ստել է՝ ասելով, թե իսպանական ակումբի բժիշկներն իր վնասվածքը բուժելիս սխալ թույլ չեն տվել։ Ավելի վաղ Ռիոլոն տեղեկացրել էր, … Read more

Իրանը պաշտոնապես ԱՄՆ-ին է ուղարկել առաջարկվող 15 կետանոց համաձայնագրի պատասխանը

Իրանը պաշտոնապես ԱՄՆ-ին է ուղարկել առաջարկվող 15 կետանոց համաձայնագրի պատասխանը Իրանը պաշտոնապես Միացյալ Նահանգներին է ուղարկել առաջարկվող 15 կետանոց համաձայնագրի պատասխանը։ Tasnim-ի փոխանցմամբ՝ տեղեկացված աղբյուրին հղումով, պատասխանը փոխանցվել է երեկ երեկոյան միջնորդների միջոցով, և Թեհրանը սպասում է ամերիկյան կողմից պատասխանի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանը պատասխանել է՝ հայտարարելով, որ «թշնամու կողմից ագրեսիան և ահաբեկչական գործողությունները պետք է … Read more

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը Մարտի 26-ին Անդորրայում անցկացվող Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Բերնարդ Քոթչի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ օրակարգի հարցեր` բարձր գնահատելով առկա դրական դինամիկան: Այս … Read more

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցություն ստանալ

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցություն ստանալ Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Զինծառայողի ընտանիքին 300.000 դրամ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2026թ. հունիս ամիսը ներառյալ։

Պարսից ծոցի երկրները ցանկանում են մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին

Պարսից ծոցի երկրները ցանկանում են մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները պետք է մասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի միջև ցանկացած բանակցությունների։ AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասիմ Մոհամմեդ ալ-Բուդայվին։ «Մենք ընդգծում ենք Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների մասնակցության կարևորությունը ցանկացած բանակցություններում կամ համաձայնագրերում», – նշել է ալ-Բուդայվին։ … Read more