️Իսլամական Հանրապետության հարավում գտնվող Սիրիկ նավահանգստային քաղաքում պայթյուն է որոտացել, հաղորդում Է Press TV-ն: Ամերիկացիները հարված են հասցրել նաև Հաջիաբադ քաղաքին։
️ԱՄՆ-ի թիրախները եղել են ՀՕՊ և հետախուզական օբյեկտները, դրոնների և հրթիռների պահեստները, հայտնում է կենտրոնական հրամանատարությունը:
️Իրանական բանակն իր հերթին հարձակվել է Քուվեյթում ԱՄՆ ռազմական թիրախների վրա։ Երկու հարված է հասցվել ԱՄՆ զորքերի զինամթերքի պահեստին Ալ Ուդեյրի ճամբարում։
Թիրախները եղել են նաև Patriot ԶՀՀ-ի և Ալի աս-Սալեմ ավիաբազայում օդային հսկողության ռադարները։
️Իրանը նաև մի շարք հրթիռահրետանային հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում։ Հարձակման են ենթարկվել Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքների օբյեկտները, ներառյալ ԱՄՆ հյուպատոսությունը և քրդական զինված խմբավորումների կենտրոնակայանները: