ՆԱՏՕ-ն աշխատում է ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայում ռազմական ներկայության մանրամասները հասկանալու համար

ՆԱՏՕ-ն աշխատում է ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայում ռազմական ներկայության մանրամասները հասկանալու համար ՆԱՏՕ-ն կապի մեջ է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Գերմանիայից ամերիկացի 5,000 զինվորականի դուրսբերման հետ կապված իրավիճակը պարզաբանելու համար։ Այս մասին X-ում գրել է  դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթը։ «Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայում նրանց ռազմական ներկայության վերաբերյալ որոշման մանրամասները հասկանալու համար։»,- նշվում է հայտարարության մեջ։ Հարթը … Read more

Չեխիայի վարչապետը նախատեսում է հանդիպել Զելենսկու հետ Երևանում

Չեխիայի վարչապետը նախատեսում է հանդիպել Զելենսկու հետ Երևանում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կիրակի օրը Հայաստանում կարճատև բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ արչապետը այս մասին հայտարարել է iDnes.cz պորտալին։ Բաբիշը չի նշել բանակցությունների թեման։ Սա նրա առաջին անձնական հանդիպումը կլինի Զելենսկու հետ՝ Չեխիայի ներկայիս կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Բաբիշը և ներկայիս կառավարական … Read more

Արտաշատի խճուղում մեքենաներ են բախվել, վարորդները հոսպիտալացվել են

Արտաշատի խճուղում մեքենաներ են բախվել, վարորդները հոսպիտալացվել են Երեկ՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 60-ամյա Գագիկ Ա․-ի վարած «Suzuki» մակնիշի և 35-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։Վթարի փաստով Աբովյանի … Read more

Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uադրիչ գործողությունները․Արաղչի

Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uադրիչ գործողությունները․Արաղչի Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր «չափազանցված մոտեցումը, սպառնալից հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները»։ Միևնույն ժամանակ Արաղչին ասել է, որ «Իրանի զինված ուժերը շարունակում են պատրաստ լինել պաշտպանել երկիրը ցանկացած սպառնալիքից»։

Հերթական անգամ դրսեւորում է, թե իր լսարանի ողջախոհության հանդեպ ինչ վերաբերմունք ունի կառավարող ուժը

Հերթական անգամ դրսեւորում է, թե իր լսարանի ողջախոհության հանդեպ ինչ վերաբերմունք ունի կառավարող ուժը Առնվազն ծիծաղելի է, երբ պետական պաշտոնյան հայտարարում է, թե «ընդդիմադիր ուժերն» են հայկական արտադրողների համար Վայլդբերիզի և Օզոնի շրջանակում սահմանափակումներ մտցնելու իրողության թիկունքում: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Այսինքն, ընդդիմադիր ուժերն են արել այնպես, որ կիրառվեն այդպիսի սահմաափակումներ: … Read more

Հրաժարվում են բարձրացնել. Ընտրվելու դեպքում ՔՊ-ն առաջիկա 5 տարում կբավարարվի թոշակների ինդեքսավորումով, այն էլ՝ ոչ ամեն տարի

Հրաժարվում են բարձրացնել. Ընտրվելու դեպքում ՔՊ-ն առաջիկա 5 տարում կբավարարվի թոշակների ինդեքսավորումով, այն էլ՝ ոչ ամեն տարի Եթե այնպես ստացվի, որ ՔՊ-ն վերընտրվի, հետագա 5 տարիներին թոշակների իրական բարձրացում չի լինելու։ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում այս անգամ անվանական թոշակի բարձրացման որևէ պարտավորություն չի ստանձնել, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ էր։ Նախորդ ընտրությունների նախընտրական ծրագրում կոնկրետ թվեր … Read more

Տեր հայր, վատ երազ եմ տեսել, ջրին պատմե՞մ

– Տեր հայր, վատ երազ եմ տեսել, ջրին պատմե՞մ: – Ընթերցենք Հին Կտակարանը, «Սիրաքի իմաստությունը»: Այնտեղ պարզ խոսվում է, որ չպետք է հավատալ երազին։ Ճիշտ է, նախքան Քրիստոսի Ծնունդը, երազը մեծ նշանակություն ուներ: Օրինակ՝ փարավոնը տեսել էր երազ, որը պետք է մեկներ Հովսեփ Գեղեցիկը: Դանիել մարգարեն նույնպես խոսում էր տեսիլքների մասին: Նոր Կտակարանում միայն երազում … Read more

vesti.am | Սեզոնային ալերգիկ ռինիտ

Սեզոնային ալերգիկ ռինիտի առաջացման պատճառն օդում գտնվող ծառերի, խոտաբույսերի և մոլախոտերի ծաղկափոշին է: doctors.am-ի փոխանցմամբ՝ ծառերի ծաղկափոշին ամենատարածվածն է գարնանը, հետևաբար այս շրջանում որոշ երեխաների մոտ կարող են նկատվել ալերգիկ ռինիտի ախտանիշներ: Սեզոնային ռինիտներն առավել բնորոշ են մինչև 5 տարեկան երեխաներին՝ որպես ալերգիայի առաջին դրսևորում: Հիմնական ախտանիշներն են՝ քթի փակվածություն քթահոսություն քոր՝ աչքերի և քթի … Read more

Թուրքիայում աղքատության և սովի շեմն աճում է. զեկույց

Թուրքիայում աղքատության և սովի շեմն աճում է. զեկույց «Türk-İş» արհմիության հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ Թուրքիաjում կյանքի արժեքը շարունակել է կտրուկ աճել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ այդմ՝ չորս հոգուց բաղկացած մեկ տնային տնտեսության համար սովի շեմը (միայն սննդի ծախսերը) հասել է 34.586 լիրայի (թուրքական արժույթ) (765$), իսկ աղքատության շեմը (հիմնական կարիքների ծախսերը)՝ 112.660 լիրայի (2.493$)։ … Read more

Ալիևի օգնականը մեկնաբանել է Ստեփանակերտի մայր եկեղեցու ոչնչացումը

Ալիևի օգնականը մեկնաբանել է Ստեփանակերտի մայր եկեղեցու ոչնչացումը Այսօր՝ մայիսի 1-ին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը եղել է Ստեփանակերտում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խոսել է նաև Արցախի մայրաքաղաքի՝ հողին հավասարեցված մայր եկեղեցուց ու նշել, որ Հայաստանի տարբեր շրջանակներից հնչող դիրքորոշումները, կապված քաղաքի «վերականգնման հետ», սադրիչ են և սխալ։ «Այժմ վերականգնման և վերակառուցման լայնածավալ աշխատանքներ են կատարվում։ … Read more