Խոշոր ավտովթար Եղվարդի կամրջի մոտ. տուժածների թվում կան երեխաներ

Խոշոր ավտովթար Եղվարդի կամրջի մոտ. տուժածների թվում կան երեխաներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին, Եղվարդի կամրջի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 75-ամյա Լավրենտ Հ․-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն, մեկ հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են անչափահասների և վիրավոր կնոջ ինքնությունը։

Leave a comment