Արդարադատության փոխնախարարն Աբովյան ՔԿՀ-ում ներկա է գտնվել մինչև 19 տարեկան անձանց մասնակցությամբ դասապրոցեսին

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և ներկա եղել ազատազրկաման ձևով պատիժ կրող և կալանավորված մինչև 19 տարեկան անձանց մասնակցությամբ դասապրոցեսին: Այն իրականացվում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Կենտրոնն այսօրվանից երեք քրեակատարողական հիմնարկում մեկնարկել է ՔԿՀ-ներում պահվող մինչև 19 տարեկան տասն անձանց՝ 2015 թվականից դադարեցված … Read more

Ռուստամ Բադասյանը ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության զարգացման նոր հնարավորությունները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը արդյունավետ համագործակցության համար և այդ համատեքստում բարձր գնահատել Նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեության իրականացմանն ուղղված աջակցությունը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նախարարից հետաքրքրվել … Read more

Գրպանահատությունը քրեականացնելու նախագիծը ստացավ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց գրպանահատությունը քրեականացնելու Կառավարության առաջարկին: Հանձնաժողովում քննարկվեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և Վարչական իրավախախտումնեի վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթը: Փաթեթի հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի խոսքով՝ գրպանահատությունը հանրային մեղադրանքի տիրույթ տեղափոխելու խնդիրն են փորձում լուծել: «Նախագծով առաջարկվում է գրպանահատության մեղադրանքը մասնավոր մեղադրանքի տիրույթից տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ: … Read more

Անվավերները խոսում են անվավերության մասին. Փաստ

8:45 – 22/հունվարի/2026 «Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի շահերի սպասարկման տիրույթ անցած հոգևորականների «մի գազելանոց» խումբիկը, որին ժողովուրդն արդեն կնքել է «10 տիրադավներ» անվամբ, հերթական քպական հայտարարությունն է տարածել: Եկեղեցուց հեռացած և Սուրբ խորանի առաջ իրենց իսկ տված ուխտը ուրացած, երդմնազանց եղած սույն «քպական» եպիսկոպոսները խոսում են այն … Read more

Նախարար Բադասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, բարձր գնահատել նրա անձնական ջանքերն ու ներդրումը հայ-բրիտանական կապերի ամրապնդման ու զարգացման գործում և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից … Read more

Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցվել է

«Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթն ուղարկվել է Կառավարություն: Լրամշակված փաստաթղթում հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը: Առաջարկվել է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական … Read more