Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը չի կարող համատեղելի լինել Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը, այնուամենայնիվ, կհարգի Երևանի ընտրությունը այս հարցում։
«Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնց վրա հիմնված է համագործակցությունը և առավել ևս՝ Եվրոպական միությանը միանալու գործընթացը։ Դա ձեր ընտրությունն է, և մենք այն լիարժեք կհարգենք», – նշել է նախարարը։