15:21 | 09 Հունվար Կարեն Շաքարյանը զրկվել է Արցախի հերոս կոչումից, Կարեն Շաքարյանը զրկվել է Արցախի հերոս…
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Արտակ Դանիելյանը հրամանագիր է ստորագրել, որով Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։ Հրամանագիրը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով նախագահի մոտ գործող խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը։ Հրամանագիրը ուժի մեջ է մտել ստորագրման պահից։