Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան դեռևս որևէ հայտարարություն չի լսել Նյու Դելիից ռուսական նավթ գնելուց հրաժարվելու վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի մասին, որի համաձայն ԱՄՆ-ն փոխադարձ ներմուծման վրա կգանձի 18% նվազեցված սակագին։ Նոր սակագինը կլինի ամենացածրը Հնդկական ենթամայրցամաքի բոլոր երկրների շարքում։
«Մենք Դելիից որևէ հայտարարություն չենք լսել այս հարցի վերաբերյալ», – լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով այս հարցի վերաբերյալ հարցին։