Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, հանգիստ չեմ ունենալու․ Սուջյան
Ադրբեջանի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը ժամեր առաջ գրառում է արել։ Նա գրել է․ «Ես ձեզ չեմ լքել, տղանե՛ր, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ»։