Տարվա մեջ 300 անգամ շտապօգնություն կանչողներ էլ կան. ինչու՞ որոշվեց անվճար կանչերը սահմանափակել և ինչ բացառություններ կան. Ռուբեն Գրիգորյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարարության որոշմամբ հանրապետությունում 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի:«Երևանի շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց, որԵրևանում 9-րդ կանչից սկսած սահմանվել է վճար՝ 10 հազար դրամ:
Ինչու՞ հենց 10 հազար դրամ:Գրիգորյանը բացատրեց, որ պետպատվերով մեկ կանչը այժմ 8 հազար դրամ է, բայց համաձայն պայմանավորվածության այս տարվա ընթացքում պետպատվերի արժեքը 8 հազար դրամիցբարձրանալու է, բարձրանալու է նաև բուժաշխատողների աշխատավարձը, որը վերջին անգամ վերանայվել է 2023 թ-ին.«Բոլոր կառույցներում վճարովի ծառայությունները պետպատվերի արժեքից ավելի բարձր են լինում: Մեկ կանչի գինը 8 հազար դրամի սահմանում մնալու պարագայում մենք որևէ փոփոխություն չենք կարող անելու չէր կարող այնպես լինել, որ պետպատտվերի արժեքից ցածր արժեք դնեինք: Իմ կարծիքովպետպատվերի դեպքում 10 հազար դրամն էլքիչ է: Պատկերացրեք մեկ կանչի համար որքան ռեսուրս է ներդրվում՝ վարորդ, բժիշկ, բուժքույր, մեքենա, վառելիք, դեղորայք, ժամանակ, շատ դեպքերում անհրաժեշտություն է լինում կանչն ավարտել հոսպիտալացմամբ արդյոք: Այս ամենը հաշվի առնելով 10 հազար դրամը շատ է, թե քիչ է, միանշանակ վստահեցնում եմ, որ արդարացված է»:
Ո՞վ կդժգոհի այս որոշումից: Ռուբեն Գրիգորյանը վստահեցրեց, որ այս նոր փոփոխությունից դժգոհողների թիվը շատ փոքր է լինելու.«Ինչու եմ վստահ, որ սա մեծ դժգոհություն չի առաջացնի, քանի որ ըստ վիճակագրության՝2025-ին Երևանում307 հազար կանչից 99%-ը կանչ է տվելմինչև 8 անգամ, 1%ը ՝ 8-ից ավելի, դրանցից 0,7%-ըմինչև 20 անգամ, 0,3%-ը՝ մինչև անգամ 300:Այստեղ խոսքը միքանի հարյուր մարդու մասին է, մեր խնդիրը հենց այս մարդկանց հետ է, որ ինչ-որ մեխանիզմ լինիուղղակի-անուղղակի, առանց հիմնավորման շտապօգնություն չկանչեն»:
Մի քանի հարյուր մարդ տարիներ ի վեր սովոր են եղել ամեն օր շտապօգնություն կանչել, նրանց դեմ է պայքարը, որ հանգիստ թողնեն շտապօգնությունը իր կարիքն ունեցողներին գնա սպասարկի: Պետք է հասկանալ՝եթե մի մարդ ամեն օր կանչ է տալիս, ուրեմն հոսպիտալացման ցուցում ունի, մենք ունեցել ենք բուժառուներ, ովքեր տարեկան 100-300 անգամ կանչ են տվել, դա նշանակում է պետության գումարն անտեղի վատնել, ծանրաբեռնել շտապօգնությունը:Եվրոպական երկրներում էլ այդպես է,թեև գործում է բժշկական ապահովագրություն, ուղղակի կանչ տվողները պետք է վճարեն, չգիտեմ երկիր, որտեղ մեր նման կանչերը անսահմանափակ են:
Ու՞մ համար 9-րդ և ավել կանչը կլինի անվճար: Մեր զրուցակիցը բացատրեց, որ իրական շտապբուժօգնության կարիք ունեցողների համար անվճար կանչերի սահմանափակում չկա,կան բացառություններ՝ հրազենային վնասվածք, դանակահարություն, կայծակնահարություն, ցրտահարություն, անգիտակից վիճակ, սրտի կանգ, կյանքին վտանգ սպառնոցող իրավիճակներ: Դրանք արդեն տեղում հասկանում է բժիշկը:
Բժշկի խոսքով վճարովի են լինելու այն զանգերը, որոնք չեն պահանջում շտապբժշկական օգնություն՝ ճնշում չափել, կաթիլային միացնել,շաքար որոշել, ցավազրկել, անգամ եղել են դեպքեր, երբ խնդրել են խանութից ինչ-որ բան գնել:
Կլինե՞ն կանչեր, որ անպատասխան կմնան:Նա նշեց, որ հեռախոսային զրույցի ժամանակ մասնագետը չի կարող որոշել՝ անձին պե՞տք է բժշկական օգնությունմ, թե ոչ.Դա ճիշտ չեմ համարում, հեռախոսազանգի միջոցով չի կարող ախտորոշել ինչ խնդիր է: Դրա համար եթե նույնիսկ անվճար զանգերի քանակը սպառված է, բրիգադի բժիշկը գնում է, օբյեկտիվ արդեն տեղում հասկանում՝ ծառայությունըվճարովի է, թե ոչ: Եթե մարդը զանգում է 9-րդ անգամ և բացառիկ դեպք չէ, ու չունի գումար, միևնույն է գնալու ենք:Անկախ նրանից՝ մարդը վճարունակ է, թե ոչ, բուժօգնություն ստանում է, բայց զգուշացվում է, որ պետք է վճարի, կարող է հենց այդ պահին չվճարել, 15 օր ժամկետ կա: Եթե անգամ չի վճարում, բայց էլի կանչ է գրանցում, միևնույն է գնալու ենք: Քաղաքացի ունենք 14 կանչ է տվել, 8 հատը փակել է պետությունը, 6 հատի համար պետք է վճարի դեռ չի վճարել:
Oրական 3 անգամ կանչ տվող մարդը միանաշանակ պետք էգնա հիվանդանոց: Մարդը երբ ստորագրումէ, որ հրաժարվում է հոսպիատալացումից, շտապօգնության ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը, ես ինքս դատարանում կվիճարկեմ, եթե որևէ մեկը խոսի մեր մեղավորության մասին,- ասաց Գրիգորյանը անդրադառնալով նման դեպքերում վատ ելքի պարագայում շտապօգնության պատասխանատվությանը:
Բժիշկը շարունակում է իր պարտքը կատարել:Բժիշկը անկախ դեպքից՝ շարունակում է իր գործն անել: Բայց իրենց անունից եմ ասում, ուրախ են այս որոշման համար,իրենք էլ հոգնում անընդհատ նույն մարդու տուն գնալուց, բժիշկը նրա համար չէ, որ անընդհատ ճնշում չափի, – նշեց Գրիգորյանն ու հավելեց, որ բժիշկները շատ ավելի օպերատիվ կաշխատեն, երբ չլինեն հրատապություն չպահանջող կանչերը, թեև անգամ Երևանյան խցանումների պարագայում փորձում են կախված կանչի բնույթիվ 15-40 րոպեում տեղում լինել:
Նա նշեց նաև՝ Հայաստանում բժշկին վերաբերվում են մեծ հարգանքով, թեև կան նաև բռնության դեպքեր, բայց դրանք փոքր թիվ են կազմում, և պետք չէ ծայրահեղացնելիրավիճակը: Շտապօգնություն կանչողներին էլ հորդորեց մոռանալ բժշկի գրպանը գումար դնելու ավանդույթը, թեև իհարկե սա նաև բժշկի մասնագիտական տիրույթում է.Խնդրում եմ քաղաքացիներին հիշել, որ իրենք անվճար են սպասարկվում, որևէ մեկը պարտավորվածություն չունի սիմվոլիկ վճարելու,այդ ձևով շնորհակալություն հայտնելուն պետք է վերջ դրվի: