Արտյոմ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

Հաղորդավար Արտյոմ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար։ Այդ մասին տեղեկանում ենք Կարապետյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից։ «Հարգելի գործընկերներ, ես միացել եմ քաղաքապետարանի թիմին, ինձ վստահել են Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի գործը։ Հուսամ՝ լավ կաշխատենք»,– գրել է նա։

ԱՍՀ նախարարն ու ԵԽ հանձնակատարը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում հիմնական ուղղությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։   Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքն ու հիմնական ուղղությունները՝ գենդերային հավասարության ապահովման, կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային … Read more

ԱԺ հանձնաժողովը քննարկել է երկու օրենքներում լրացումներ կատարելու հարցը – Azat TV

Փետրվարի 5-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Նախաձեռնության հեղինակ Վահե Ղալումյանի տեղեկացմամբ, առաջարկվում է օրենքի 70-րդ հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ մասով, որը թույլ կտա ավագանու անդամներին հրաժարականի դիմումը հետ … Read more

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականն իմացել է մրցակիցներին երևանյան ԵԱ-ում

Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում կայացել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության վիճակահանությունը: Հայաստանի Մ16 հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Անդորրայի, Մալթայի և Մոնակոյի թիմերի հետ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ A խմբում են Կոսովոյի, Ալբանիայի, Սան Մարինոյի և Մոլդովայի Մ16 հավաքականները։ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա 2026 թվականի հուլիսի 4–12-ը … Read more