Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում կայացել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության վիճակահանությունը:
Հայաստանի Մ16 հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Անդորրայի, Մալթայի և Մոնակոյի թիմերի հետ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
A խմբում են Կոսովոյի, Ալբանիայի, Սան Մարինոյի և Մոլդովայի Մ16 հավաքականները։
Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա 2026 թվականի հուլիսի 4–12-ը Երևանում: