Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը․ «Ես շուտով կծանոթանամ այն ծրագրի հետ, որը Իրանը հենց նոր է մեզ ուղարկել։ Սակայն չեմ պատկերացնում, որ այն կարող է ընդունելի լինել, քանի որ նրանք դեռևս բավարար գին չեն վճարել այն ամենի համար, ինչ արել են մարդկության և աշխարհի նկատմամբ վերջին 47 տարիների ընթացքում»։

Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում

Եվրոպական միությունը չի ընտրում հաղթողներին։ Մենք համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում՝ առաջնորդվելով նույն սկզբունքներով և նույն օրակարգով։ Արմենպրեսի հետ հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ – Այս կարևոր համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձություններից անմիջապես հետո Հայաստանը կմտնի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլ։ Այս համատեքստում, ո՞րն է հիմնական ուղերձը, որը … Read more

Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան

Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն քաղաքական, մշակութային, մարզական և այլ ոլորտի միջոցառումների անցկացումն է Հայաստանում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով․ «Մի պահ պատկերացրեք, որ վարչապետ է կալուգացի օլիգարխը (անհնար է պատկերացնել), արյունարբու օլիգարխը (մի էլ պատկերացրեք), բելառուսամետ օլիգարխը (լորդուհիների գագաթնաժողով) ու էլ մի պատկերացրեք։ … Read more

Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան

«Մեր հայրենակիցները, որոնք անաչառ պայքարի մեջ են, պետք է հիշեն, որ իրենց խոսքերը կարող է կոնտեքստից կտրվեն, ուրիշ ձև ներկայացնեն»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իրենց թիմակիցների խոսակցություններն իրավապահ մարմինների կողմից գաղտնալսելուն ու տարածած ձայնագրություններին։ Նա ընդգծեց. «Պետք է հիշել մի բան, մեր պայքարն ինչի համար է, ուր … Read more

Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև

«Մենք նայում ենք խաղաղությամբ լի ապագայի՝ Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար»։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նշել է, որ Բաքվի արտաքին քաղաքականության հայեցակարգում Ադրբեջանի համար բարիդրացիական և խաղաղ հարաբերությունները գերակա են բոլոր հարևանների հետ։ Հաջիևը ընդգծել է, որ դա հնարավոր չէր լիովին իրականացնել պատերազմական վիճակի պատճառով։ «Այնուամենայնիվ, այսօր … Read more

Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին

Ներկայիս իրավիճակի հետ կապված, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում մաքսային ձևակերպման շրջանակում առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ, Wildberries ընկերությունը (ԻՄՎԲԱՄ ՍՊԸ) ներկայացնում է պարզաբանում։ «Ընկերությունը գտնվում է գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։ Այս աշխատանքի շրջանակում կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին … Read more

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում մայիսի 1-ին կեսօրից հետո, 2-6-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ … Read more

«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել. Պապոյան

««Ջերմուկի» հետ կապված նորմալ է, բոլոր հարցերն էլ կլուծվեն»,- Մայիսի 1-ի առիթով կազմակերպված միջոջացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հիշեցնենք, որ վերջին օրերին ՌԴ Մակնշման «Честный знак» պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի անունից արգելափակել է «Ջերմուկ» հանքային ջրի նախ 338,000, ապա 1,1 մլն շշի վաճառքը։ «Էդպիսի հարցե՞ր ենք լուծել։ Ամեն ինչ կլուծվի։ Չեմ … Read more

ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենտալը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են մոտ ապագայում հարված հասցնել Իրանին։ «Իմ մասնակցած որոշ ճեպազրույցներից, ինչպես նաև այլ աղբյուրներից ես այն տպավորությունն ունեմ, որ ռազմական հարվածը կարող է անխուսափելի լինել»,-ասել է Բլյումենտալը։ Սենատորն այն գնահատել է որպես «շատ մտահոգիչ, քանի որ այն կարող է վտանգել … Read more

Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Մի քիչ երկար, սակայն կարևոր։ Ես մոտ քսան տարի է, ինչ զբաղվում եմ սպառնալիքների գնահատմամբ։ Միջազգային խաղաղապահ առաքելություններում ժամանելուցս հետո առաջին իսկ ամիսներին սպառնալիքների գնահատում եմ անցկացնել Կոսովոյում, Արևելյան Թիմորում, Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում, Գամբիայում։ Վերջին երկու երկրում իմ կատարած սպառնալիքների գնահատումը դարձել է այդ երկրների ազգային անվտանգության … Read more