«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել. Պապոյան

««Ջերմուկի» հետ կապված նորմալ է, բոլոր հարցերն էլ կլուծվեն»,- Մայիսի 1-ի առիթով կազմակերպված միջոջացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ՌԴ Մակնշման «Честный знак» պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի անունից արգելափակել է «Ջերմուկ» հանքային ջրի նախ 338,000, ապա 1,1 մլն շշի վաճառքը։

«Էդպիսի հարցե՞ր ենք լուծել։ Ամեն ինչ կլուծվի։ Չեմ տեսնում որևէ հարց, կլուծենք», – ասաց Պապոյանը։

Նա նշեց, որ խնդրի հետ կապված քաղաքական ենթատեքստ չի տեսնում։

Պապոյանն ասաց, որ որոշ կոնյակ արտահանողների ինքն էլ է կանգնեցրել, ստուգման են տարել. «Բա պետություն ենք, պետք է մեր երկրից դուրս եկող ապրանքի համար որակական չափաշները բարձր դնել։

Հավատացած եմ, որ «Ջերմուկը» բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին, կասկած չունեմ, որ «Ջերմուկի» հարցը լուծվելու է, շարունակելու ենք «Ջերմուկ» արտահանել»։

Leave a comment