Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում անդրադարձել է պաշտոնական Երևանի վարած քաղաքականությանն ու Հայաստանում անցկացվող միջոցառումներին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Հայաստանն իրավունք ունի անցկացնելու ցանկացած միջոցառում, այդ թվում՝ գագաթնաժողով Եվրամիության հետ, սակայն Ուկրաինայի նախագահի ելույթի փաստը Ռուսաստանում բացասաբար են ընդունել: «Մոսկվայում աննորմալ են համարում Երևանի կողմից Զելենսկուն ռուսաֆոբական … Read more

Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը նպատակ չի ունեցել ոչնչացնել Հայաստանը կամ զրկել նրան անկախությունից։ «Այսօր էլ ադրբեջանա-հայկական սահմանին, իբր հերթապահության կանգնած են եվրոպացի այսպես կոչված դիտորդները։ Նրանք իրենց պահում են այնպես, կարծես մեզանից պաշտպանում են Հայաստանը։ Մեզանից Հայաստանը պաշտպանելու կարիք չկա։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ցանկանում էինք»,- ասել է նա։ Ալիևը նաև … Read more

«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան»-ն այսօր քարոզարշավը մեկնարկում է Մեծամորի ատոմակայանի մոտից։ «Շատ ենք մտահոգ․ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»,- այս մասին քարոզարշավի մեկնարկին նշեց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ «Այդ որոշումից է կախված, թե ապագայում ՀՀ-ն կունենա էներգետիկ ինքնիշխանություն, թե կունենան ՀՀ, որը կախված կլինի Թուրքիայի, Ադրբեջանի կամ այլ երկրի էներգետիկ համակարգերից»։

Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին

«Մեր խնդիրն է, որ նաև մեր բանակը հնարավորինս ամենաբարձր մակարդակի պաշտպանունակություն ունենա, որպեսզի նաև մեր պետությունը հնարավոր ագրեսիայի համար գայթակղիչ չլինի»,-ասաց Ջրեմուկում պատերազմի մասնակից զինվորոկանի տուն մտած Նիկոլ Փաշինյանը։ Զինվորականը հրավիրեց Ջերմուկում քարոզարշավ իրականացնող ՔՊ-ի առաջնորդին՝ ասելով, թե ուզում է ցույց տալ Փաշինյանի կողմից իրեն նվիրած բնակարանը։ Արդեն տանը զինվորականը հեռախոսով ցույց տվեց լուսանկար, որում … Read more

Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին

Ադրբեջանա-հայկական սահմանին շարունակվում են դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է APA գործակալությունը։ Միաժամանակ Բայրամովը նշել է, թե Հայաստանում կան «ռևանշիստական մտածողություն ունեցող անձինք», ինչը, նրա խոսքով, «չի կարող հանգեցնել դրական արդյունքների»։

Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել… Իբր՝ բան մի ասեք, դուք չեք հասկանում, մեծ մտածողին։ Բան չեմ ասում. արդեն 700 մլրդ դոլար ուղիղ ծախսով, 300 մլրդ դոլարի արեւմտյան բանկերում կորցրած ավանդներով, եսիմքանի միլիարդ ապագա սոցվճարներով (հաշմանդամներ, զոհվածների ընտանիքներ, զեղչային ծախսեր…), … Read more

Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը կշարունակի Սիսիանում։ Մինչ այդ, լրագրողների հետ ճեպազրույցում կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն ասել է. «Տեսեք, Հայաստանում իշխանությունները…դինամիկ կապ կա հասարակության հետ, ինչը մենք չենք կարող չնկատել։ Պետք է լինի առանձին գրասենյակ, որը զբաղվում է մարդկանց անձնական խնդրանքներով։ Հիմա էլ կա, գիտեմ, բայց աշխատանքի ձևը մի քիչ ուրիշ ձև է։ … Read more

Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում։ «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն, այդ առումով, եթե ամբողջ սպեկտրը հարաբերությունների հաշվի առնենք, որոշ տեղերում կարող է հարցեր լինեն, բայց ընդհանուր առմամբ ճգնաժամ չեմ տեսնում հարաբերություններում»,- նշել է Գրիգորյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Երևանում հարթակ տրամադրելու … Read more

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ

Նախընտրական քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ, շրջել քաղաքի փողոցներով, զրուցել և լուսանկարվել քաղաքացիների հետ։ «Ժողովուրդ ջան, բայց քայլում ենք երթով. ով քայլելով հասցնում է նկարվել՝ թող նկարվի»,– կատակել է նա՝ արձագանքելով լուսանկարվելու խնդրանքներին։ ​Բացի փողոցային շփումներից, Փաշինյանն այցելել է նաև բազմաբնակարան շենքեր՝ անձամբ թակելով բնակիչների դռները։ Բնակարաններից մեկում տարեց կինը ներկայացրեց, որ ունի … Read more

Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին

Հենց խորհրդային ժողովուրդն էր, որ վճռորոշ ներդրում ունեցավ նացիզմի պարտության մեջ, փրկեց իր երկիրը և փրկեց աշխարհը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվան նվիրված շքերթի ընթացքում՝ խոսելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի մասին։ «ԽՍՀՄ ժողովուրդը ցույց տվեց, որ հայրենիքին նվիրվածությունը բարձրագույն արդարությունն է, որը կարող է միավորել միլիոնավոր մարդկանց»,– ասել է … Read more