Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն, այդ առումով, եթե ամբողջ սպեկտրը հարաբերությունների հաշվի առնենք, որոշ տեղերում կարող է հարցեր լինեն, բայց ընդհանուր առմամբ ճգնաժամ չեմ տեսնում հարաբերություններում»,- նշել է Գրիգորյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Երևանում հարթակ տրամադրելու կապակցության ռուսական կողմի քննադատություններին։

«ԵՄ քաղաքական համայնքի ժողովը ՀՀ-ում անցկացրել ենք, պահպանել ենք ձևաչափը»,- ասել է Գրիգորյանը։

Leave a comment