Այս իշխանությունը խժռnւմ է մեր մանուկների ապագան, մեր պետությունը. Էդգար Ղազարյան

«Մենք դուրս ենք եկել պայքարի փրկելու մեր պետությունը, եկեղեցին, փրկելու նրանցից, ովքեր խժռում են այն»,-Բյուրեղավաում նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը։ Նա նշեց, որ այս իշխանությունները «խժռում են մեր զավակերի կյանքը, մեր մանուկների ապագան, խժռում են մեր պետությունը, մեր հայրենիքը, դրա համար են նրանք կոչվում են հայրենիքի գող»։ … Read more

Այսօրվա զորահանդեսը պետք է դառնա պատասխանատվության ազդակ. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Մենք խոնարհվում ենք Հայաստանի սահմանները պահող յուրաքանչյուր զինծառայողի առջև և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությամբ պահում են մեր խաղաղությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը։ Միաժամանակ, այս օրը նաև պարտավորեցնում է մեզ՝ ունենալ ավելի ժամանակակից բանակ, ավելի ուժեղ պաշտպանական համակարգ, ավելի արդիական սպառազինություն, ավելի պաշտպանված զինվոր … Read more

Հայաստանում կենացային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության. Ալեն Սիմոնյան

Մենք սկսել ու շարունակում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձում։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ … Read more

ԵՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի կարողանա գազ ստանալ նույն գնով. Ցիվիլյով

Ռուսաստանը չի կարողանա շարունակել Հայաստանին գազ և նավթամթերք մատակարարել ներկայիս գներով, եթե երկիրը միանա ԵՄ-ին. ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։ «Իհարկե, նույն գազի գինը Եվրոպայում բազմապատիկ ավելի բարձր է։ Հետևաբար, այս նամակի էությունն այն է, որ երբ օրենքն ընդունվի, իհարկե, հանրաքվե կլինի։ Եվ մեզ համար նրանք … Read more

Հունիսի 7-ը կարող է դառնալ մեր նորօրյա Սարդարապատը․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ֆեյսբուքյան էջում հրապարակել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը․ «Այսօր լրանում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադրման 3-ամյակը: Շարժումը հիմնադրվել է 2023թ․ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը: Հետագայում ստեղծվեց «Մայր Հայաստան» կուսակցությունը: 2023 թվականը Հայաստանի պատմության ամենածանր էջերից մեկն էր, և պատահական չէր, որ հենց այդ ժամանակ Անդրանիկ … Read more

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը. FIP

FIP-ը գրում է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում երեկվանից պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր, տեքստեր (1, 2, ), որոնցում օտագործվում են համատեքստից կտրված խոսքեր, արտահայտություններ ու դրանց հիման վրա փորձում են հաստատել «300 հազար ադրբեջանցու վերադարձի» մասին կեղծ, ադրբեջանական թեզը։ Այսպես, մայիսի 27-ին այդ էջում հրապարակվել է տեսանյութ, որում օգտագործվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների՝ «300 000 ադրբեջանցի … Read more

ԵԱՏՄ առաջնորդները կքննարկեն միությանը Հայաստանի մասնակցության հարցը. Ուշակով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարները ուրբաթ օրը կքննարկեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության հարցը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Վաղը տեղի կունենա Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։ Կարծում եմ՝ այս հարցը որոշ չափով կքննարկվի», – լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ ռուս-ղազախական կոնսենսուսի մասին հարցին։ Պուտինը պետական ​​այցով Ղազախստանում է մայիսի 27-ից 29-ը։ … Read more

Այդ զենքերը 80-ականների չեն եղել, այլ՝ 50-ականների․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հրանոթների և 1980-ականների զենքի մասին։ «Արդեն տարիներ մեզ մեղադրում են բանակը քանդելու մեջ։ Բայց պարզ օրինակ եմ բերում, որ 1991 թվականից ի վեր Հայաստանի հրետանու առաջնային միջոցը եղել է D-30 հրանոթը։ Առաջին անգամ այդ հրանոթը Հայաստանը գործարանային արտադրությամբ ստացել է 2023 թվականին»,- ասել է նա և հավելել, որ Սերժ Սարգսյանը, … Read more

Մենք ասել ենք, որ ՌԴ-ի հետ լեզվակռվի, բանավեճի մեջ չենք մտնելու․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՌԴ նախագահի և կառավարության հետ ունի վստահելի հարաբերություններ։ «Առաջին անգամ չէ, որ հարցեր են ծագում և պարզաբանման կարիք ունեն։ Նաև Կրեմլն է հանդես եկել մեկնաբանությամբ, որ հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն։ ՀՀ-ՌԴ հարաբերությունները դրական տրանսֆորմացիայի փուլում են»,- շեշտել է վարչապետը։ Նրա խոսքով՝ կան որոշակի գործոններ, որոնք որոշակի նյարդ … Read more

Ծառուկյանի դղյակը մինչև 2031թ. դառնալու է ծերերի խնամքի կենտրոն, խոստանում եմ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին։ «Սյունիք տվող Քոչարյանը եկել, մեզ մեղադրում էր Սյունիքը տալու մեջ, մի հատ էլ ասում էր՝ մեր հաղթանակը եթե ձեռքից խլեն։ Եթե խլելու բան կա, քո բանտը կարող են խլել, բայց կարծում եմ՝ էս անգամ չի ստացվի»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է Ծառուկյանի հայտարարություններին, … Read more