Հայկական կապիտալը հոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության գրպանները․ Փաշինյան

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչև 2018 թվականը հայկական կապիտալի զգալի մասը «թալանի միջոցով հոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության գրպանները»։ Նրա խոսքով՝ 2018 թվականից հետո շուրջ 6,6 մլրդ դոլար այդ շրջանակներից դուրս է բերվել և ուղղվել Հայաստանի պետական բյուջե։ Վարչապետը նաև նշել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման … Read more

Ուրեմն դու ոչ թե միության անդամ ես, այլ գերի. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Յուրաքանչյուր տնտեսական միության իրական արժեքը բացահայտվում է ճգնաժամի պահին։ Երբ տեսնում ես՝ քեզ պաշտպանում են որպես գործընկեր, թե օգտագործում որպես հպատակ։ Այսօր Ռուսաստանը մի կողմից սահմանափակումներ է դնում հայկական ծիրանի, խաղողի, դեղձի, ծաղիկի, «Ջերմուկի», կոնյակի և գյուղմթերքի վրա, մյուս կողմից հայտարարում է, որ պատրաստ … Read more

ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ

Միացյալ Նահանգները սատարում է «Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ներառյալ Հայաստանի՝ իր արտաքին քաղաքականությունը և հարաբերությունները որոշելու իրավունքը», – «Ազատությանը» տված բացառիկ մեկնաբանության մեջ նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։ Պատասխանելով հունիսի 7-ի ընտրություններում արտաքին միջամտության մասին հաղորդումների և ամերիկացի օրենսդիրների նախազգուշացումների մասին «Ազատության» հարցերին՝ Պետդեպը շեշտել է՝ Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն … Read more

Խորհրդարանական այս ընտրություններում պետք է մեկուկես միլիոն ձայն. Գագիկ Ծառուկյան

«Խորհրդարանական այս ընտրություններում պետք է մեկուկես միլիոն ձայն, ինչպես մեկուկես միլիոն մոմ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների։ Մեկուկես միլիոն ձայն, որպես հիշատակ և որպես Հայաստանի վերածննդի ուղերձ ամբողջ աշխարհին»,-գրում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ամփոփելով ընտրական քարոզարշավը։ Նա նշում է, որ այս գաղափարի շուրջ հազարավոր քաղաքացիների հետ միասնության քայլերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ՝ վերահաստատելով, որ … Read more

ՔՊ-ն շարունակում է պայքարը ՀՀԿ-ի ակտիվության և ազդեցության դեմ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը՝ կալանավորվել։Նախընտրական այս թոհուբոհի և իշխանության ջղաձգումների պայմաններում ՔՊ-ն շարունակում է պայքարը ՀՀԿ-ի ակտիվության և ազդեցության դեմ։Ակնհայտ է, որ ռեժիմն իր բովանդակազրկության և անարժեքության պայմաններում դիմում է իրեն հարիր միակ գործիքին՝ ճնշումներին, … Read more

«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը: Օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով՝ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումն առ ոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով։ Հայցի հիմքում, ի թիվս այլ հայտնաբերված խախտումների, ներառվել … Read more

Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ա.-ն, լիազորված լինելով խթանել կրթության և գիտության զարգացմանը, մշակել և իրականացնել կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության … Read more

Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով

Հայաստանն անցնում է Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրության փորձությունը, «Իզվեստիա» – ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հայաստանը պետք է ինքը որոշի, ինքը պետք է ընտրություն կատարի, ուզում է մնալ ԵԱՏՄ- ում, թե միանալ ԵՄ-ին, մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, բայց թող այդ ընտրությունը կատարվի», – ասել է … Read more

Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները։ «Նախ, ոչ ոք չի ցանկանում ԵԱՏՄ-ից որևէ կոնկրետ միջոցառում ձեռնարկել Հայաստանի դեմ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները։ Ես կարող եմ սա ասել պատասխանատու կերպով, քանի որ մենք հետևում ենք … Read more

Քոչարյանը նստած չէ, այդ թվում՝ դատաիրավական մաֆիայի գոյության պատճառով․ Փաշինյան

Հեռուստաբանավեճի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ քննադատության է ենթարկել նախկին և ներկա ընդդիմադիր գործիչներին՝ անդրադառնալով ինչպես կոռուպցիոն մեղադրանքներին, այնպես էլ դատաիրավական համակարգին, բանակին և խաղաղության գործընթացին։ Խոսելով գործարար Գագիկ Ծառուկյանի մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ նրա նկատմամբ ներկայացվել է հայց՝ շուրջ 300 միլիոն դոլարի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի առնչությամբ։ Վարչապետը պնդել է, որ այդ … Read more