Ուրեմն դու ոչ թե միության անդամ ես, այլ գերի. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Յուրաքանչյուր տնտեսական միության իրական արժեքը բացահայտվում է ճգնաժամի պահին։ Երբ տեսնում ես՝ քեզ պաշտպանում են որպես գործընկեր, թե օգտագործում որպես հպատակ։

Այսօր Ռուսաստանը մի կողմից սահմանափակումներ է դնում հայկական ծիրանի, խաղողի, դեղձի, ծաղիկի, «Ջերմուկի», կոնյակի և գյուղմթերքի վրա, մյուս կողմից հայտարարում է, որ պատրաստ է նպաստել Ադրբեջանի մերձեցմանը ԵԱՏՄ-ին և ադրբեջանական ապրանքի մուտքին նույն շուկա։ Սա քաղաքական ազդակ է բոլորին՝ ԵԱՏՄ-ում շուկան որոշվում է քաղաքական հավատարմությամբ։

Այստեղ է ամենակարևոր հարցն է՝ եթե միությունը չի պաշտպանում իր անդամ պետության տնտեսական շահը, այդ միությունն ինչի՞ համար է պետք։ Եթե քո ապրանքի ճանապարհը բացվում ու փակվում է՝ հաշվի առնելով բացառապես քո քաղաքական հավատարմությունը, ուրեմն դու ոչ թե միության անդամ ես, այլ գերի»։

Leave a comment