2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան > Լուրեր Հայաստանից

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է, քան Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը: Այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ըստ էության, սա նշանակում է, որ 2025 թվականի արդյունքներով՝ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով: Մենք տեսնում ենք զբոսաշրջային հոսքերի շատ մեծ փոփոխություն, որովհետև 2025-ի արդյունքներով՝ … Read more

135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան > Լուրեր Հայաստանից

«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է մերժելով և հերքելով վերանում, ճշմարտությունը մերժելով և հերքելով ամրանում է»,- ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ գրող Հակոբ Մովսեսի լիազորությունների դադարեցման մասին «Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ որոշման նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Ըստ նրա, դա … Read more

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ > Լուրեր Հայաստանից

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում, որ պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել ևս՝ երբ խոսում ենք արարողակարգային միջոցառումների ժամանակ, պետք է ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որ կարող է լինել նվագախմբային, նվագախմբային ու երգչախմբային կամ երգչախմբային տարբերակով», – հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա … Read more

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ > Լուրեր Հայաստանից

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing P-8A Poseidon տիպի հակասուզանավային ինքնաթիռը և MQ-4C Triton հետախուզական անօդաչու սարքը։ Տվյալները հրապարակվել են ավիացիոն Flightradar24 հարթակի հիման վրա։ Անօդաչուն օդ է բարձրացել Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Դաֆրա ավիաբազայից և մի քանի ժամ շրջել Օմանի ծոցի միջազգային ջրերի վրա՝ Իրանի սահմաններին … Read more

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան > Լուրեր Հայաստանից

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես գրող եմ, մտավորական, ես մեր ժողովրդի պատմությունը գիտեմ և իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները՝ լինեն քաղաքական թե կուսակցական, մտավորականի դիրքերից վերլուծելով` եզրակացություններ անել, իհարկե, պահպանելով կոռեկտության սահմանները»,- հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է … Read more

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում» > Լուրեր Հայաստանից

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի Երեւան եւ Բաքու այցի բուն օրակարգը ո՞րն է: Թվում է, կա առարկայական երեք խնդիր. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրում: Դրանից ածանցվում է կողմերի համար փոխադարձաբար չափազանց զգայուն երկու հարց: Հայաստանի պարագայում դա ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության … Read more

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ > Լուրեր Հայաստանից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036թ. երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մեկ փուլ՝ ենթադրվում է 10 տարով, հնարավորություն կլինի երկարաձգել»,- ասել է նա, շեշտելով, որ այդ ընթացքում՝ մինչև 2046թ., պետք է կայացվեն որոշումներ։ Ըստ վարչապետի, նոր ատոմային միջուկային ռեակտոր ունենալու հարցը … Read more

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել > Լուրեր Հայաստանից

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը՝ հոլդինգի տնօրենների խորհրդի ամփոփիչ նիստից հետո։ Նրա խոսքով, ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը այս ուղղությամբ։ «Մատակարարումներն այժմ դարձել են կանոնավոր։ Մենք նախատեսում ենք հետագայում զարգացնել տրանսպորտը այս երթուղով», – … Read more

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը > Լուրեր Հայաստանից

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի պաշտոնյա դուխ չի արել ԱՄՆ փոխնախագահին ուղեկցել Ծիծեռնակաբերդ, քանի որ վախեցել են թուրքերին չհաճոյանալուց»։ Նարեկ Կարապետյանը սխալ տեղեկություն է տարածել, քանի որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Պաշտոնական այցով … Read more

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան > Լուրեր Հայաստանից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք, բացահայտ խոստովանություններ արեց։ 1․ Որքան էլ այս ռեժիմը ճոռոմաբանում էր Հայաստանի ինքնիշխանության մասին, Նիկոլը բացահայտ հրճվանքով կապեց Հայաստանի հետագա գոյությունը օտարերկրյա պետության և այդ պետության կողմից իրականացվելիք լոգիստիկ ծրագրի հետ։ Նման խոստովանությունը Հայաստանի պետականության հյուծման, արտաքին հնարավոր պրոտեկտորատի տակ դնելու … Read more