Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ > Լուրեր Հայաստանից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։

«Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036թ. երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մեկ փուլ՝ ենթադրվում է 10 տարով, հնարավորություն կլինի երկարաձգել»,- ասել է նա, շեշտելով, որ այդ ընթացքում՝ մինչև 2046թ., պետք է կայացվեն որոշումներ։

Ըստ վարչապետի, նոր ատոմային միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկվում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ. «Բոլոր գործընկերներին թափանցիկ ասում ենք՝ սա երկրի ճակատագրական ռազմավարական նշանակության որոշում է, և այն կայացնելիս պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է համապատասխանում ՀՀ շահերին»,- ասել է նա։

Leave a comment