Իրավիճակը հասունացել է. վարչապետը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություներին։ «Մեր հույս ունենք դրական փոփոխություններ տեսնել Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում»,- ասել է նա։ Ըստ վարչապետի, Հայաստանը վերջին տարիներին բավական ակտիվ երկխոսության մեջ է Թուրքիայի հետ։ «Իրավիճակը հասունացել է, որ գործնական քայլի վերածվի։ Մենք հույս ունենք տեսնել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը»,- ասել է նա։