7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞․ Մարուքյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին |

7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մի բան էլ՝ կենսաթոշակների բարձրացման լավ լուրի հետ կապված։

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Ապրիլի 1-ից համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, իսկ համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ»։

Հիմա մարդիկ տարակուսած հարցնում են, թե ի՞նչ է նշանակում «բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ»։

Այսինքն՝ նախարարի ամանորյա 7 մլն դրամ պարգևավճարը բարձր չի համարվել, իսկ ինչ-որ թոշակառուի կենսաթոշակը արդեն այնքան բարձր է, որ այն ամբողջությամբ բարձրացնելու անհրաժեշտություն էլ չկա՞»,– ասել է Էդմոն Մարուքյանը։

Leave a comment