Մինչև 1 մլն դրամ փոխանցումները չեն հայտարարագրվի. Արթուր Ալեքսանյան |

Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնարավորինս պարզեցնելն է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր սահմանելու մասին որոշմանը: «Եթե ոչ առևտրային կազմակեպությունից անձը ստացել է 500 … Read more

Զելենսկու գործողությունները վտանգ են ներկայացնում մեր երկրի համար․ Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները վտանգ են ներկայացնում երկրի էներգետիկ անվտանգության համար։ Նրա խոսքով՝ խնդիրը կապված է «Դրուժբա» նավթատարով մատակարարումների դադարեցման հետ։ Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ հերթական օրն է անցնում, սակայն Ուկրաինայի ղեկավարը չի վերականգնել նավթի տարանցումը նշված խողովակաշարով։ Նա ընդգծել է, որ մատակարարումների չվերականգնումը … Read more

Հայաստան-Իրան մայրուղին փակ է |

Հայաստան-Իրան մայրուղին փակ է սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ «Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է հաղորդագրությունում։ Դեպարտամենտը նշում է, որ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Արայիկ Հարությունյանի քննադատությունը «Ազատություն» ռադիոկայանի և իրավապաշտպանների հասցեին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. Խոսքս «Ազատություն» ռադիոկայանների և որոշ իրավապաշտպանների մասին է: Ակնհայտ է, որ գործող իշխանությունը հսկայական քայլեր է արել ժողովրդավարացման ուղղությամբ: Անհամեմատելի է մինչև 2018-ն ընկած ժամանակահատվածի հետ: Բայց դուք այդպես էլ չկարողացաք փոխել ձեր ֆիլտրը, իսկ ձեր զեկույցներն ու ռեպորտաժները նման են Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակվա ոճին, ինչը կեղծ … Read more

Ալիևը Հայաստանին մեղադրել է gեղաuպանnւթյnւն գործելու մեջ. Աբրահամյան |

«Խոջալուի իրադարձությունների և սեփական ժողովրդի դեմ 3 տասնամյակ առաջ իրականացրած ոճրագործությունից հետո Ադրբեջանի նախագահը, օգտվելով առիթից, Հայաստանին մեղադրել է ցեղասպանություն գործելու մեջ»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա շարունակել է. «Ավելին, Ալիևը նշել է, որ թշնամին՝ նկատի ունի Հայաստանին, պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում, որովհետև այդ վախի … Read more

Հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. ՀՀ ԱԳՆ |

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունը տեղադրված է նախարարության «X»-ի միկրոբլոգում: «1988 թվականին Ադրբեջանական ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ։ … Read more

Անհնար է, որ ԱՄՆ-ն ներգրավվի ձգձգվող պատերազմի մեջ. Վենս |

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը The Washington Post-ին տված հարցազրույցում հայտնել է, որ չնայած նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածները, «անհնար» է, որ Միացյալ Նահանգները ներգրավվի ձգձգվող պատերազմի մեջ։ Վենսը նշել է, որ չգիտի Թրամփի վերջնական որոշումը՝ նշելով տարբերակներ, սկսած ռազմական գործողություններից՝ «համոզվելու համար, որ Իրանը չի ստանալու միջուկային զենք» մինչև … Read more

Ռուս սահմանապահները դուրս են բերվել «Ախուրիկ» անցակետից |

ՀՀ կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ Հայաստան–Թուրքիա սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետից ռուս սահմանապահները դուրս են բերվել, և այնտեղ ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահները։ Տեղեկությունը ստացվում է կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողական զեկույցից։ Զեկույցի «Ազգային անվտանգության ծառայություն» գլխում նշվում է, որ 2025 թվականի ընթացքում շարունակվել են ԱԱԾ-ի տեխնիկական վերազինման, կադրերի համալրման … Read more

Ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-2030թթ. ծրագիրը |

Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ 2026 թվականի փետրվարի 25-ին Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)՝ Հայաստանի 2026-2030թթ. ծրագիրը: Այն ուղենիշային է լինելու հաջորդ հինգ տարիների ընթացքում Հայաստանի և ՊՀԾ-ի միջև համագործակցության համար, մասնավորապես՝ Հայաստանում պարենային անվտանգության ամրապնդման, խոցելի խմբերի հումանիտար կարիքների հասցեագրման և արտակարգ իրավիճակների նկատմամբ ՀՀ դիմադրողականության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության … Read more

Բաքվի նարատիվները ՝ քաղաքական դիակապտություն |

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Խոջալուի դեպքերից մի քանի օր հետո, ստույգ՝ 1992 թ. մարտի 2-ին Աղդամ է ուղարկվել Ադրբեջանի առողջապահության նախարարության հատուկ սանիտարական գնացքը: Մինչեւ մարտի 5-ը Ադրբեջանի արդարադատության նախարարության գլխավոր դատաբժշկական փորձագետ պրոֆեսոր Յուսուֆովի գլխավորած հանձնաժողովը փորձաքննությանն է ենթարկել 181 դրակ, որից 130-ը՝ տղամարդու, … Read more